11:58 12.02.2025
Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս չի իրականացրել Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) 40 տոկոսը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուստամյանն այդ մասին ասել է ԱԺ-ում Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։ Ռուստամյանի խոսքով՝ եթե Հայաստանը ցանկանում է ինտեգրվել եվրոպական արժեքներին, ապա պետք է նախ և առաջ իրականացնի Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի CEPA-ով նախատեսված բարեփոխումները։«Եթե ուզում եք եվրոպական արժեքներին ինտեգրվել, ապա դրանք հստակ ամրագրված են CEPA-ում։ Ո՞վ է մեզ խանգարում, որ ունենանք իրավական պետություն, ժողովրդավարական երկիր, պայքարենք կոռուպցիայի դեմ եվրոպական չափանիշներով, ապահովենք բազմակարծություն այդ չափանիշներով։
Եվ դրանք չարած՝ Եվրամիությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացը թա՞փ է առնելու։ Մեր վիճակը շատ հեռու է Եվրամիության չափանիշներից»,- ասաց Ռուստամյանը։ Ազգային ժողովը փետրվարի 11-ից սկսել է Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքի նախագծի քննարկումները։ Նախագիծը ներկայացրել է «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը՝ սահմանված ժամկետում հավաքելով ԱԺ-ին օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունները։
Նախաձեռնությանը հաջողվել էր հավաքել 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ Հունվարի 9-ին օրինագիծը քննարկվել և հավանության էր արժանացել ՀՀ կառավարության նիստում, որից հետո ուղարկվել էր խորհրդարանի քննարկմանը։
17:00 12.02.2025
Աշխարհի առաջին ռակետը սենսացիոն պարտություն է կրել Դոհայում10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ16:50 12.02.2025
Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների […] ...
16:43 12.02.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 1000 շահառուՓետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում: ...
16:30 12.02.2025
Գվարդիոլան ևս մեկ հակառեկորդ է կրկնելՉեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: ...
16:21 12.02.2025
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետԱշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ։ Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), 2018-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի […] ...
16:14 12.02.2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցությանն առնչվող մի շարք հարցերՓետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: ...
16:10 12.02.2025
Լավրովը նշել է ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիությունըՌուսաստանը նախընտրում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ շփումների գաղտնիության վերաբերյալ պայմանավորվածություններին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Ինչպես հասկանում եք, դիվանագիտական և այլ շփումները սիրում են լռություն: Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բազմաթիվ հարցեր են տրվել տարբեր մակարդակներով, այդ թվում՝ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին: Եվ նա պատասխանել է այն, ինչ կարելի էր պատասխանել, […] ...