10:40 12.02.2025
Քրոնիկ հիվանդություններ ունեցող մեծահասակներն ավելի խոցելի են սուր շնչառական վարակների զարգացման առումով։ Հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Ո՞վքեր են բարձր ռիսկի խմբում`
Սրտի, թոքերի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցողները
Շաքարային դիաբետ ունեցող անձինք
Տարեցները և իմունային անբավարարություն ունեցող անձինք:
Գրիպի հիմնական ախտանշաններն են`
Գլխացավ
Մկանացավեր
Ջերմության կտրուկ բարձրացում
Ցավ կոկորդում, չոր հազ
Հնարավոր են նաև լուծ և փսխումներ:
Տարեցների և իմունային անբավարարություն ունեցող անձանց մոտ ախտանշանները կարող են լինել ոչ բնորոշ՝ արտահայտվելով գիտակցության խանգարումներով կամ քրոնիկ հիվանդության սրացմամբ՝ առանց ջերմության բարձրացման։
Ինչու՞ պետք է քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ պատվաստվեն սեզոնային գրիպի դեմ`
🔹 Նվազեցնում է գրիպով հիվանդանալու հավանականությունը
🔹 Կանխում է քրոնիկ հիվանդության սրացումը
🔹 Նվազեցնում է հոսպիտալացման անհրաժեշտությունը:
Եթե ունեք քրոնիկ հիվանդություն և նկատում եք սուր շնչառական վարակի նշաններ, անհապաղ դիմե՛ք ձեր տեղամասային բժշկին։ Ուշացած կամ ինքնաբուժման հետևանքով բարդացած դեպքերը կարող են ծանր հետևանքներ ունենալ։
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ17:05 12.02.2025
Ռոբերտ Թունիյանը նշանակվել է ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետՌոբերտ Թունիյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի պետ Ռոբերտ Ալեքսանդրի Թունիյանի կենսագրությունը Ծնվել է 1986թ. հոկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2021-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ քննիչ, ապա՝ պետի տեղակալ (ՀԿԳ […] ...
17:00 12.02.2025
Աշխարհի առաջին ռակետը սենսացիոն պարտություն է կրել ԴոհայումԱշխարհի առաջին ռակետ Արինա Սաբալենկան սենսացիոն պարտություն է կրել և ավարտել մրցելույթը Դոհայի WTA-1000 շարքի մրցաշարում։ Մրցաշարի 1/16 եզրափակչում բելառուս թենիսիստուհին 6-3, 3-6, 6-7 հաշվով պարտվել է Եկատերինա Ալեքսանդրովային (Ռուսաստան, 26-րդ ռակետ)։ Ալեքսանդրովան 1/8 եզրափակչում կմրցի Էլիզա Մերտենսի (Բելգիա, 32-րդ ռակետ) դեմ։ ...
16:50 12.02.2025
Էլեկտրոնային տոմսերի միասնական հարթակը պետք է բարձրակարգ ծառայություն մատուցի քաղաքացիներին․ Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է WebEx Technologies ընկերության ներկայացուցիչներին։ Մրցութային կարգով ընտրված այս ընկերությունը ստեղծել է ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող թանգարանների և արգելոց-թանգարանների էլեկտրոնային տոմսերի museumsarmenia.am միասնական հարթակը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ու նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների […] ...
16:43 12.02.2025
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել է ավելի քան 1000 շահառուՓետրվարի 1-ից մեկնարկել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագիրը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիների դիմումներն ընդունում է հիմնականում օնլայն տարբերակով: Այսօրվա դրությամբ ծրագրին դիմել է ավելի քան 1000 շահառու: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրել է մանրամասներ: Ավելին՝ տեսանյութում: ...
16:30 12.02.2025
Գվարդիոլան ևս մեկ հակառեկորդ է կրկնելՉեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը «Մանչեսթեր Սիթիի» համար այս մրցաշրջանում 12-րդն էր, ինչը Գվարդիոլայի օրոք հակառեկորդի կրկնություն է, հայտնում է Stats Foot-ը: Նախկինում կատալոնացի մասնագետի գլխավորությամբ 12 պարտություն «Մանչեսթեր Սիթին» կրել էր 2019/20 մրցաշրջանում: Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հաղթել է 38 խաղերից 19-ը, 7 խաղ էլ ավարտել է ոչ-ոքի: ...
16:21 12.02.2025
Աշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետԱշոտ Բադալյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ։ Աշոտ Գագիկի Բադալյանի կենսագրությունը Ծնվել է 1985թ. դեկտեմբերի 8-ին, Երևան քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2022-2025թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ (ՀԿԳ ավագ քննիչ), 2018-2022թթ.` ՀՀ քննչական կոմիտեի […] ...