NBC. ԱՄՆ-ը գումար խնայելու համար կարող է փակել հյուպատոսությունները մի քանի երկրներում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

NBC. ԱՄՆ-ը գումար խնայելու համար կարող է փակել հյուպատոսությունները մի քանի երկրներում

08:53 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ Պետդեպարտամենտի ծախսերը կրճատելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։

Խոսքը Խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում ու Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում հյուպատոսությունների մասին է։ NBC-ն նշում է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այս նախաձեռնությանը, սակայն դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։

Պետքարտուղարությունն, իր հերթին, հյուպատոսություններից տեղեկատվություն է խնդրել իրենց գործունեության մասին։

Հունվարի 20-ին՝ Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո, միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE) սկսեց ԱՄՆ բյուջեի ծախսերի մասշտաբային աուդիտը։ Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է կրճատել պետական ​​ծախսերը 2 տրիլիոն դոլարով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն

14:37 12.02.2025

Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվեն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները  բարելավվեn։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախորդ չորս տարիները, որոնք մենք կորսված ժամանակաշրջան ենք համարում, արդեն պատմության գրկում են», – Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վատթարացել էին՝ «Բայդենի վարչակազմի […] ...

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

14:31 12.02.2025

Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի […] ...

Դեմբելեի դուբլը և ՊՍԺ-ի խոշոր հաշվով հաղթանակը․ ՉԼ

14:24 12.02.2025

Դեմբելեի դուբլը և ՊՍԺ-ի խոշոր հաշվով հաղթանակը․ ՉԼ

Չեմպիոնների լիգայում անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բրեստին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն է անցկացրել Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցին աչքի է ընկել 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան ակումբից մեկ գոլ էլ խփել է պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […] ...

Գազայում հայտնել են, որ Իսրայելը հրադադարի խախտման 270 դեպք է արձանագրել

14:18 12.02.2025

Գազայում հայտնել են, որ Իսրայելը հրադադարի խախտման 270 դեպք է արձանագրել

Գազայի կառավարությունը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի կողմից անկլավում արձանագրել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք: Այս մասին հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտան։ «Օկուպացիոն բանակը հրադադարի ուժի մեջ մտնելուց (հունվարի 19) ի վեր ավելի քան 270 խախտում է թույլ տվել», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby […] ...

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների․ Ումերով

14:12 12.02.2025

Ուկրաինան պատրաստ է բանակցությունների․ Ումերով

Բրյուսելում Ռամշտեյնի ձևաչափով հանդիպումից առաջ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Կիևը պատրաստ է բանակցությունների, նաև հայտարարել է, որ իր եվրոպացի գործընկերներից ավելի շատ զենք կխնդրի։ «Ուկրաինան պատրաստ է բանակցությունների՝ հակամարտությանը վերջ տալու համար», – գրել է նա իր Telegram ալիքում։ Նա կրկնել է Կիևի այն թեզը, որ խաղաղություն կնքելու համար «Ուկրաինան պետք […] ...

Չինաստանի ԱԳ նախարարությունը դեմ է պաղեստինցիներին Գազայից տեղափոխելու գաղափարին

14:06 12.02.2025

Չինաստանի ԱԳ նախարարությունը դեմ է պաղեստինցիներին Գազայից տեղափոխելու գաղափարին

Չինաստանի իշխանությունները ընդունելի չեն համարում Գազայի հատվածի բնակիչներին այլ տարածքներ տեղափոխելու առաջարկները, հաղորդում են ԶԼՄ-ները: «Գազան պատկանում է պաղեստինցիներին և պաղեստինյան տարածքի անբաժանելի մասն է»,-հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գուո Ցզյակունը։ Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Գեյթը ևս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի բնակիչների վերաբնակեցման գաղափարն անվանել է «անընդունելի արաբական աշխարհի […] ...

BACK_TO_TOP