08:35 12.02.2025
Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը երբեք չպետք է թույլ տրվի իշխել Գազայի հատվածում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայեդ Ալ Նահյանի հետ հեռախոսազրույցում։
«Պետքարտուղարը և նախագահը քննարկել են նաև Գազայում հրադադարի մասին համաձայնագիրը և ՀԱՄԱՍ-ի կողմից բոլոր պատանդներին, այդ թվում՝ ամերիկացի քաղաքացիներին ազատելու կարևորությունը։ Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել նախագահին ԱՄԷ-ի կողմից Գազային տրվող մարդասիրական օգնության համար և ընդգծել, որ անհրաժեշտ է ապահովել, որ ՀԱՄԱՍ-ը այլևս երբեք չկարողանա կառավարել Գազան կամ սպառնալ Իսրայելին:
Նրանք նաև նշել են իրենց աջակցությունը Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ14:52 12.02.2025
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետն այցելել է Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաՕրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է […] ...
14:45 12.02.2025
Խիստ չորային հունվարը Հայաստանում2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Օդի […] ...
14:37 12.02.2025
Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները կբարելավվենԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփի վարչակազմի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները բարելավվեn։ «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների նախորդ չորս տարիները, որոնք մենք կորսված ժամանակաշրջան ենք համարում, արդեն պատմության գրկում են», – Չինաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշել է Ալիևը։ Ալիևը նշել է, որ երկկողմ հարաբերությունները վատթարացել էին՝ «Բայդենի վարչակազմի […] ...
14:31 12.02.2025
Առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադաԱռաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. այսօր Երևանի և մարզերի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: «Կարծում եմ՝ ընթերցանության օլիմպիադայի […] ...
14:24 12.02.2025
Դեմբելեի դուբլը և ՊՍԺ-ի խոշոր հաշվով հաղթանակը․ ՉԼՉեմպիոնների լիգայում անցումային փլեյ-օֆֆի ֆրանսիական դիմակայության առաջին խաղում ՊՍԺ-ն արտագնա խաղում 3-0 հաշվով հաղթել է «Բրեստին»։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից հերթական արդյուավետ հանդիպումն է անցկացրել Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիանցին աչքի է ընկել 8-րդ խաղում անընդմեջ։ Այդ ընթացքում նա խփել է 15 գոլ։ Փարիզյան ակումբից մեկ գոլ էլ խփել է պորտուգալացի կիսապաշտպան Վիտինյան։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա […] ...
14:18 12.02.2025
Գազայում հայտնել են, որ Իսրայելը հրադադարի խախտման 270 դեպք է արձանագրելԳազայի կառավարությունը հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո Իսրայելի կողմից անկլավում արձանագրել է հրադադարի խախտման ավելի քան 270 դեպք: Այս մասին հայտնել է Գազայի հատվածի կառավարության մամուլի ծառայության տնօրեն Իսմայիլ ալ Սավաբտան։ «Օկուպացիոն բանակը հրադադարի ուժի մեջ մտնելուց (հունվարի 19) ի վեր ավելի քան 270 խախտում է թույլ տվել», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby […] ...