09:50 12.02.2025
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատանքի մեծ մասն ուղղված էր ընտրությունների վրա ազդելուն: Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Կառավարության արդյունավետության դաշնային գրասենյակի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը։
«ԱՄՆ ՄԶԳ-ի արածներից շատերն ուղղված էին ընտրությունների վրա կասկածելի ձևերով ազդելուն, ինչը չդիմացավ քննությանը»,-ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Նա մանրամասներ չի հայտնել ու չի հստակեցրել, թե որ երկրներում ընտրությունների մասին է խոսքը։
Թրամփն, իր հերթին, ասել է, որ գործակալությունը «ոչ կոմպետենտ է և շատ կոռումպացված»:
10:23 12.02.2025
Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ15:15 12.02.2025
Դատարան հանձնված քրեական վարույթների աճ. ամփոփվել են Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թ․ աշխատանքներըՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 12-ին ամփոփվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազ Սևակ Պողոսյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Քննչական կոմիտեի, Ներքին գործերի նախարարության […] ...
15:07 12.02.2025
Վինիսիուսի գործակալը բանակցում է ՊՍԺ-ի հետ«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի գործակալը ոչ պաշտոնական բանակցություններ է սկսել ՊՍԺ-ի ներկայացուցիչների հետ, գրում է Sport-ը: Բրազիլացին կդիտարկի փարիզյան ակումբ տեղափոխվելու տարբերակը, եթե չկարողանա համաձայնության հասնել «Ռեալի» ղեկավարության հետ նոր պայմանագրի հարցում: «Ռեալը» դեռ չի առաջարկել այն աշխատավարձը, որ պահանջում է 24-ամյա ֆուտբոլիստը: Վինիսիուսը ցանկանում է ՊՍԺ-ի հետ բանակցությունները որպես զենք օգտագործել՝ մադրիդյան ակումբի վրա […] ...
14:58 12.02.2025
Պեսկովը ԵՄ-ին միանալու ծրագրերն անվանել է Հայաստանի ինքնիշխան իրավունքԵվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս երկրի ժողովուրդն առայժմ շարունակում է դիվիդենտներ ստանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել չորեքշաբթի օրը Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին միանալու օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը, Պեսկովը պատասխանել է․ «Առայժմ մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը շարունակում է […] ...
14:52 12.02.2025
ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության պետն այցելել է Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաՕրերս ՊՆ ռազմաբժշկական վարչության պետ, բ/ծ գնդապետ Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմաբազա, որտեղ անցկացվում է «Համատեղ լուծում-2025» զորավարժությունը։ Բացի ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության դաշտային հոսպիտալից՝ այս տարի առաջին անգամ զորավարժությանը մասնակցում է նաև ՊՆ ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի անձնակազմից կազմված ստորաբաժանումը, որը զորավարժության ընթացքում իրականացնում է […] ...
14:45 12.02.2025
Խիստ չորային հունվարը Հայաստանում2025 թվականի հունվար ամսվա օդի միջին ամսական ջերմաստիճանը Հայաստանում կազմել է -4․4 °C, որը նորմայից բարձր էր 2․4 °C-ով։ Հունվար ամիսը չորային էր Հանրապետության ողջ տարածքում, միայն առանձին օրեր դիտվեցին թույլ տեղումներ։ Տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է ընդամենը 6․3 մմ, որը նորմայի 18 %-է։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ պատմության ընթացքում։ Օդի […] ...