Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPA – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--7.91 oC

Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPA

01:35 12.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Առնվազն մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Գերմանիայում արագընթաց գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։

Վթարը տեղի է ունեցել Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային հատվածում (Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգ)։ Չնայած արտակարգ արգելակմանը, գնացքը երկաթգծի անցումում մխրճվել է բեռնատարի մեջ:

Ներկա պահին 291 ուղևոր արդեն դուրս է եկել գնացքից։

Նախնական տեղեկություններով՝ գնացքի մոտեցման ժամանակ բեռնատարի հետնամասը եղել է ռելսերի վրա։ Բախման հետևանքով բեռն ընկել է այս ու այն կողմ:

Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային գիծը փակ է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պաղեստինյան Կարմիր մահիկը ճամբարներ է կառուցում Գազա վերադարձողների համար

09:28 12.02.2025

Պաղեստինյան Կարմիր մահիկը ճամբարներ է կառուցում Գազա վերադարձողների համար

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը ճամբարներ է կառուցում կենտրոնական և հյուսիսային Գազա վերադարձող փախստականներին տեղավորելու համար: Ժամանակավոր ճամբարներ են կառուցվում Գազա քաղաքում և անկլավի հյուսիսային այլ շրջաններում, ասվում է կազմակերպության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։ Նախատեսվում է այնտեղ տեղավորել պատերազմի պատճառով տուժածներին ու իրենց տները կորցրածներին։ ...

Ավտոբուսով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

09:18 12.02.2025

Ավտոբուսով եկա աշխատանքի․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Ավտոբուսով եկա աշխատանքի»։   ...

Եգիպտոսը պատրաստում է Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը՝ առանց պաղեստինցիներին տեղահանելու

09:10 12.02.2025

Եգիպտոսը պատրաստում է Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը՝ առանց պաղեստինցիներին տեղահանելու

Եգիպտոսը պատրաստվում է ներկայացնել Գազայի հատվածի վերականգնման սեփական ծրագիրը, որը կերաշխավորի պաղեստինցիներին իրենց հողում մնալու հնարավորությունը։ Այս մասին հայտարարել է Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը։ «Եգիպտոսը հաստատում է, որ մտադիր է ներկայացնել Գազայի վերականգնման համապարփակ ծրագիր, որը նախատեսում է պաղեստինցիների մնալը իրենց տարածքում՝ հողի նկատմամբ իրենց օրինական իրավունքներին համապատասխան»,-ասվում է ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրության մեջ։ Նախարարությունը […] ...

Լիբանանը մտավախություն ունի, որ Իսրայելը մինչև փետրվարի 18-ը զորքերը դուրս չի բերի երկրի հարավից

09:00 12.02.2025

Լիբանանը մտավախություն ունի, որ Իսրայելը մինչև փետրվարի 18-ը զորքերը դուրս չի բերի երկրի հարավից

Իսրայելը կարող է կրկին հետաձգել զորքերի դուրսբերումը լիբանանյան տարածքից և իր վերահսկողության տակ պահել մի քանի ռազմավարական բարձունքներ։ Այս մասին «Ալ Ջումհուրիա» թերթին ասել է Արաբական Հանրապետության խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին։ «Չնայած ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաստիացումներին, որոնք ղեկավարում են հրադադարի մոնիթորինգի կոմիտեի աշխատանքը, մենք մտավախություն ունենք, որ իսրայելական զորքերը ամբողջությամբ դուրս չեն բերվի հարավային Լիբանանից […] ...

NBC. ԱՄՆ-ը գումար խնայելու համար կարող է փակել հյուպատոսությունները մի քանի երկրներում

08:53 12.02.2025

NBC. ԱՄՆ-ը գումար խնայելու համար կարող է փակել հյուպատոսությունները մի քանի երկրներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ Պետդեպարտամենտի ծախսերը կրճատելու համար։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներին։ Խոսքը Խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում ու Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում հյուպատոսությունների մասին է։ NBC-ն նշում է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այս նախաձեռնությանը, սակայն դրա […] ...

Արաբական երկրները Թրամփի՝ Գազայի ծրագրին այլընտրանք կներկայացնեն

08:45 12.02.2025

Արաբական երկրները Թրամփի՝ Գազայի ծրագրին այլընտրանք կներկայացնեն

Արաբական երկրները պատրաստ են այլընտրանք տրամադրել Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին, որը նախատեսում է պաղեստինյան անկլավի վերականգնում՝ առանց բնակչության տեղահանման։ Այս մասին Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է Հորդանանի արտաքին գործերի նախարար Այման աս-Սաֆադին։ «Մենք աշխատում ենք արաբական ծրագրի վրա, որը հիմնված է Գազայի վերականգնման վրա՝ առանց նրա բնակչության տեղահանման», – […] ...

BACK_TO_TOP