00:36 12.02.2025
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
08:05 12.02.2025
16-ամյա ղազախ ֆուտբոլիստը «Կայրաթից» կտեղափոխվի «Չելսի»Ալմաթիի «Կայրաթն» ու Լոնդոնի «Չելսին» համաձայնության են եկել 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևի տրանսֆերի շուրջ, հաղորդում է ղազախական ակումբի մամուլի ծառայությունը: Ղազախ ֆուտբոլիստը 2026 թվականի ամռանը կդառնա չափահաս և կմիանա անգլիական ակումբին: Դաստան Սատպաևը 15 տարեկանում է նորամուտը նշել «Կայրաթում»՝ դառնալով ակումբի պատմության մեջ ամենաերիտասարդ դեբյուտանտը: ...
08:00 12.02.2025
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքում բռնկված հրդեհըՓետրվարի 11-ին, ժամը 20:12-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։47-ին, մարվել՝ 21։08-ին։ Այրվել է խոտածածկույթ։ ...
02:14 12.02.2025
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոց […] ...
01:59 12.02.2025
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակումՀայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին նշվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով […] ...
01:48 12.02.2025
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակըՓետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև […] ...
01:35 12.02.2025
Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPAԱռնվազն մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Գերմանիայում արագընթաց գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։ Վթարը տեղի է ունեցել Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային հատվածում (Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգ)։ Չնայած արտակարգ արգելակմանը, գնացքը երկաթգծի անցումում մխրճվել է բեռնատարի մեջ: Ներկա պահին 291 ուղևոր արդեն դուրս է եկել գնացքից։ Նախնական […] ...