23:16 11.02.2025
Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները:
Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։
Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել են տարբեր արտակարգ իրավիճակներ՝ մասնավորապես ընդգծելով Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները, լողասեզոնի ընթացքում փրկարարների և ջրային պարեկների համատեղ ծառայությունը։ Նա իրականացված հսկայածավալ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել ամբողջ անձնակազմին:
Նախարարին են ներկայացվել ծառայության առանձին ուղղություններով կատարված աշխատանքներն ու ձեռնարկված միջոցառումները։
Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքների, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման, արձագանքման արդյունավետ կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ զեկույցով հանդես է եկել Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։
Ներկայացնելով ահազանգերի սպասարկման և արձագանքնման ուղղությամբ կատարված աշխատանքները՝ նա նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է 13 572 արտակարգ դեպք և պատահար:
Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից փրկվել է 214 մարդ։ Տարբեր գործոններով պայմանավորված՝ փրկարարները հանրապետության ճանապարհներին արգելափակումից դուրս են բերել 5756 տրանսպորտային միջոց և անվտանգ տարածք տեղափոխել 10 659 մարդ։
Ծավալուն աշխատանք է տարվել բնակչության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման ուղղությամբ։ Անտառային հրդեհների կանխարգելման և արագ արձագանքման նպատակով ամռանը փրկարար ծառայողները անտառային և բուսածածկ տարածքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն: Արդյունքում՝ անտառային հրդեհները 2024 թվականին նախորդ տարվա համեմատությամբ նվազել են՝ 2024 թվականին 13 դեպք՝ 13 հա, 2023 թվականին՝ 22 դեպք՝ 63.9 հա․ այրվել են հիմնականում խոտածածկ տարածքներ։
Սևանա լճի երեք հանրային լողափերում և Շողակաթ բնակավայրի ափամերձ գոտում լողասեզոնի ընթացքում իրականացվել են շուրջօրյա հերթապահություններ, որի արդյունքում փրկվել է 31 մարդու կյանք, այդ թվում՝ 1-ը ջրահեղձումից, իսկ 30 մարդու օգնություն է ցուցաբերվել ջրային հաղորդակցման ուղիներում պատահարների ժամանակ։ 2024 թվականին փրկարարների կողմից հերթապահություն իրականացվող տարածքներում ջրահեղձման դեպք չի արձանագրվել:
Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ պարեկային ծառայության հետ սերտ համագործակցություն է իրականացվել թե՛ լողասեզոնի ընթացքում, թե՛ անտառամերձ տարածքներում իրազեկման աշխատանքների ժամանակ, թե՛ արգելափակման մեջ հայտնված քաղաքացիներին օգնություն ցուցաբերելիս, և թե՛ ամենօրյա ծառայության ընթացքում։
Ներկայացվել է Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտում հետևանքների վերացման ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կատարած աշխատանքները։ Մայիսի 26-ից հունիսի 16-ը փրկարարական աշխատանքներ են իրականացրել 146 մարտական հաշվարկ և 48 օպերատիվ խումբ, ներգրավվել է 1997 փրկարար։
Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով փրկվել և տարհանվել է 445 մարդ։
Անդրադառնալով փրկարարական ուժերի պատրաստությանը՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ օպերատիվ տակտիկական պատրաստության ուղղությամբ Փրկարար ծառայության ստորաբաժանումների կողմից անցկացվել է 264 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, այլ գերատեսչությունների, կազմակերպությունների հետ անցկացվել են դասընթացներ, քննարկումներ, պարապմունքներ:
Մասնագիտական հմտություններն ու գիտելիքները նախորդ տարի կատարելագործել է 476 փրկարար. 218 փրկարարի շնորհվել է որակավորման կարգ։
Ակտիվ աշխատանքներ են ձեռնարկվել ծրագրերի մշակման և իրականացման, քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման, ծառայության կազմակերպման, բժշկական և հոգեբանական աջակցության ցուցաբերման ուղղություններով։
Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել է նաև կառավարման, կապի և ազդարարման համակարգերի, համակարգչային ծրագրերի ներդրման, ռադիոկապի արդիականացման և որակի բարելավման, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության կազմակերպման աշխատանքներ։
Անդրադառնալով Փրկարար ծառայության կադրային քաղաքականության ուղղությամբ իրականացված աշխատանքներին՝ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է ատեստավորմանը փրկարարների մասնակցությունը, արձանագրված ցուցանիշները։
ՆԳ նախարարն անդրադառնալով 2024 թվականին արձանագրված արտակարգ դեպքերի և պատահարների շարժընթացին՝ կարևորել է թիրախային ուղղություններով վերլուծությունների իրականացումը։
Քննարկվել են աղետների կառավարման համակարգի բարելավման, մասնավորապես` օպերատիվ շտաբերի ծավալման և գործունեության մեթոդաբանության, տարածքներում փրկարար ուժերի առաջնային գործողությունների կազմակերպման և կոնկրետ իրավիճակներում կամավորական խմբերի արձագանքման վերաբերյալ հարցեր։
Սողանքավտանգ գոտիների քարտեզագրման, շարժի գնահատման համատեքստում՝ Արփինե Սարգսյանը կարևորել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ինտերակտիվ քարտեզի ստեղծման անհրաժեշտությունը, ինչի կիրառումը թույլ կտա աղետների ռիսկի կառավարման շրջանակում իրականացնել վերլուծություններ, մշակել քաղաքականություն, պլանավորել ծառայության հեռանկարները։
Կարևորվել է փրկարար ծառայողների իրազեկման աշխատանքների ակտիվացումը դպրոցներում և հանրակրթական այլ ուսումնական հաստատություններում, ինչը կնպաստի անչափահասների մոտ անվտանգային մշակույթի ձևավորմանը՝ երաշխավորելով անվտանգ կենցաղավարում։
Արփինե Սարգսյանը ՆԳ նախարարության միասնական ուսումնական հաստատություն ձևավորման շրջանակում առանցքային է համարել փրկարարների պատրաստման ու վերապատրաստման գործընթացը, ղեկավար կազմի մասնակցությունը դասընթացներին։ Նա նշել է ծառայողների կարողությունների զարգացման, կրթահամալիրում ուսումնառության, փրկարար ծառայության համակարգ մուտք գործելու և նախարարության կադրային կարիքների ապահովմանն ուղղված աշխատանքների մասին։
Անդրադառնալով կատարողականի գնահատման, կարգապահության, բարեվարքության հարցերին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ կադրային փոփոխությունների նոր մեթոդաբանության շրջանակում յուրաքանչյուր ծառայող գնահատվելու է բացառապես կատարած աշխատանքի արդյունքներով:
Նա անդրադարձել է ծառայության կառուցվածքային փոփոխություններին, նշել, որ ինստիտուցիոնալ հարթությունում տրամաբանական տեղադիրքում ապահովելը միտված կլինի առավել արդյունավետ կառավարում ապահովելուն, ծառայությունը կազմակերպելուն և հանրությանը մատուցելուն։
Կամո Ցուցուլյանը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ Փրկարար ծառայության աշխատանքը դրական գնահատելու համար։ Նա նշել է, որ ծառայությունը պատրաստ է 2025 թվականին առավել մեծ պատասխանատվությամբ կատարել իր առջև դրված խնդիրները, շտկել թերություններն ու գրանցել նոր արդյունքներ։
Խորհրդակցության ավարտին պարգևատրվել են 2024 թվականի ընթացքում ծառայողական գործունեության մեջ լավագույնը ճանաչված ստորաբաժանումները և ծառայողները:
02:14 12.02.2025
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոց […] ...
01:59 12.02.2025
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակումՀայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին նշվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով […] ...
01:48 12.02.2025
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակըՓետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև […] ...
01:35 12.02.2025
Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPAԱռնվազն մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Գերմանիայում արագընթաց գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։ Վթարը տեղի է ունեցել Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային հատվածում (Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգ)։ Չնայած արտակարգ արգելակմանը, գնացքը երկաթգծի անցումում մխրճվել է բեռնատարի մեջ: Ներկա պահին 291 ուղևոր արդեն դուրս է եկել գնացքից։ Նախնական […] ...
01:11 12.02.2025
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տունԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ազատ է արձակվել և շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին նշվում է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցի հայտարարության մեջ։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց (խմբ. Մերձավոր Արևելքի հարցերով) Սթիվ Վիտկոֆը կարող են հայտարարել, որ պարոն Վիտկովը լքում է Ռուսաստանի […] ...
00:54 12.02.2025
Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. PoliticoԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Politico-ի տեղեկություններով՝ համաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ […] ...