20:26 11.02.2025
Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը:
Ողջունելով հյուրերին և շնորհավորելով մասնագիտական օրվա առթիվ՝ ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել ներդրած ջանքերի համար: Նա ընդգծել է՝ Կառավարությունը խթանում է կանանց ներգրավվածությունը հետբուհական կրթության մակարդակում՝ կարևորելով նաև հետագայում կանանց գիտական և հետազոտական գործունեությունը: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը շարունակելու է ապահովել այնպիսի պայմաններ, որոնցով գիտությամբ և հետազոտությամբ հետաքրքրված յուրաքանչյուր ոք կկարողանա իրացնել իր ներուժը, ստեղծագործել, փորձարկել, բացահայտել և առաջնորդել նորարարության ոլորտում:
«Գիտությունն, իհարկե, սեռ չի ճանաչում, բայց վստահ եմ՝ յուրաքանչյուրս իր անձնական փորձառությունից կարող է դրվագներ նշել, որոնք կփաստեն, թե ինչպես է այս կամ այն պարագայում կին լինելու հանգամանքը որոշակի բարդություն կամ հարցադրում առաջացրել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կին հետազոտողներին մաղթելով նորանոր գիտական նվաճումներ, հաջողություններ և անսպառ ներշնչանք:
Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների կեսից ավելին՝ 52 տոկոսը, կանայք են, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը միջինում կազմում է 33,3 տոկոս: Այդուհանդերձ՝ թեև հայաստանյան գիտական համայնքում կին ու տղամարդ գիտաշխատողների մասնաբաժինը գրեթե հավասար է, գիտության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնողներից միայն մեկ քառորդն են կանայք։ Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով վերջին 4 տարիների ընթացքում գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված 2 դրամաշնորհային մրցույթ է անցկացվել։
Դրամաշնորհային երկու մրցույթների արդյունքում կին գիտնականների ղեկավարությամբ ֆինանսավորման է երաշխավորվել համապատասխանաբար 15 և 31 նախագիծ, որոնցից 27-ը՝ ԲՏՃՄ մասնագիտություններով։ Դրամաշնորհները տրվում են 36 ամիս տևողությամբ՝ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին։ Առավելագույն բյուջեն 1-ին մրցույթի դեպքում կազմել է 36, իսկ երկրորդի դեպքում՝ 45 մլն դրամ։ Դրամաշնորհային ծրագրի կարևոր պայմաններից է գործունեությունը Հայաստանում ծավալելու պահանջը։
Անդրադառնալով գիտության ոլորտում որդեգրած պետական քաղաքականությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ գիտության ոլորտում պետական քաղաքականության նոր մոտեցումը, որի կարևոր բաղադրիչներից է նաև գիտական կադրերի ատեստավորումը, լրացնելու է բազմաթիվ բացեր՝ խրախուսելով գիտական և հետազոտական գործունեության ակտիվությունը։
«Պետք է հետևողական լինենք, որ ակադեմիական միջավայրում առաջխաղացումը հիմնված լինի բացառապես գիտական արժանիքների վրա՝ բացառելով այլ գործոններ»,- ասել է նախարարը։
ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը ևս շնորհավորել է կին գիտնականներին՝ նշելով, որ կարևոր է նաև սերնդափոխության խնդիրը, ինչն առաջիկա 5-10 տարիների ընթացքում անհրաժեշտ է ապահովել ամբողջ համակարգում, հատկապես՝ ղեկավար պաշտոններում։
Հանդիպման մասնակիցները հակիրճ ներկայացրել են իրենց գիտական գործունեությունը՝ հետազոտության թեմաները, ձեռքբերումները, ինչպես նաև գործունեության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները։ Նրանք հատկապես կարևորել են ուսանողներին գիտական ոլորտը գայթակղիչ դարձնելու, մոտիվացիան բարձրացնելու, գիտական դրամաշնորհների տրամադրման ժամկետները և ողջ գործընթացն առավել ճկուն կազմակերպելու հարցերը։ Գիտնականները նշել են, որ գիտության մրցունակության բարձրացմանը և ոլորտի հանդեպ երիտասարդների հետաքրքրության աճին էապես նպաստում է ժամանակակից լաբորատորիաների ստեղծումը, ինչը նպաստում է նաև միջազգային գործընկերների հետաքրքրության բարձրացմանը: Նրանք վստահեցրել են, որ իրենց գործունեության ընթացքում շարունակաբար խրախուսում են ուսանողներին զբաղվել գիտությամբ՝ այն հաստատակամությամբ, որ իրենք պետք է հարստացնեն գիտությունը սեփական նորարար մտքերով և ներդրմամբ։
Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առաջնային է համարել կին գիտնականների գործունեության հանրային տեսանելիության բարձրացումը՝ ընդգծելով, որ նրանք լավ օրինակ կարող են համարվել. «Ձեզնից յուրաքանչյուրն իր կերպարով և անձնական օրինակով հաջողության պատմություն է կերտել՝ փաստելով, որ բոլոր դժվարությունները հաղթահարելի են, իսկ հանգամանքներն ու խոչընդոտները՝ պայմանական»:
Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում գիտության ոլորտի զարգացման, գիտական արդյունքի կիրառելիության, առկա խնդիրների, պետական ֆինանսավորման ծավալների և այլ հարցերի շուրջ։
Նշենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր 2015 թվականին: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով կանանց նշանակալի դերը գիտության ոլորտում և նպատակ ունենալով խրախուսելու նրանց հետագա ակտիվ ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական գործունեության ասպարեզում»,-ասված է հաղորդագրության մեջ:
02:14 12.02.2025
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոց […] ...
01:59 12.02.2025
Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակումՀայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին նշվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով […] ...
01:48 12.02.2025
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակըՓետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև […] ...
01:35 12.02.2025
Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPAԱռնվազն մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Գերմանիայում արագընթաց գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։ Վթարը տեղի է ունեցել Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային հատվածում (Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգ)։ Չնայած արտակարգ արգելակմանը, գնացքը երկաթգծի անցումում մխրճվել է բեռնատարի մեջ: Ներկա պահին 291 ուղևոր արդեն դուրս է եկել գնացքից։ Նախնական […] ...
01:11 12.02.2025
Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տունԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ազատ է արձակվել և շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին նշվում է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցի հայտարարության մեջ։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց (խմբ. Մերձավոր Արևելքի հարցերով) Սթիվ Վիտկոֆը կարող են հայտարարել, որ պարոն Վիտկովը լքում է Ռուսաստանի […] ...
00:54 12.02.2025
Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. PoliticoԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Politico-ի տեղեկություններով՝ համաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ […] ...