Հութիները պատրաստ են հարձակվել Իսրայելի վրա, եթե վերջինս վերսկսի գործողությունը Գազայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--6.91 oC

Հութիները պատրաստ են հարձակվել Իսրայելի վրա, եթե վերջինս վերսկսի գործողությունը Գազայում

19:35 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբները պատրաստ են վերսկսել հարձակումները Իսրայելի վրա, եթե վերջինս նորից սկսի մարտերը Գազայի հատվածում։ Այս մասին հայտարարել է ապստամբների առաջնորդ Աբդել Մալիք ալ Հութին։

«Մեր մատը դրած է ձգանի վրա և պատրաստ ենք անհապաղ ուղղել այն իսրայելական թշնամու դեմ, եթե վերջինս վերսկսի ագրեսիան Գազայի հատվածի դեմ»,-ասել է «Անսար Ալլահ»-ի առաջնորդը, որի ելույթը հեռարձակել է հութիների կողմից վերահսկվող «Ալ Մասիրա» հեռուստաալիքը:

Ալ-Հութիի խոսքով՝ եմենցի ապստամբները նույնպես աջակցում են Լիբանանի ժողովրդին և շիական «Հեզբոլլահ» շարժմանը։ Ըստ նրա՝ չկա ոչ մի նպատակ կամ պատճառ, որը կհիմնավորի Լիբանանի մի մասի շարունակական օկուպացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»

02:14 12.02.2025

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» հաղթել է «Մանչեսթեր Սիթիին»

Մադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում 3:2 հաշվով հաղթել է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հանդիպումը կայացել է «Սիթի օֆ Մանչեսթեր» մարզադաշտում։ Այս մասին հայտնել է TASS-ը: Հանդիպման 20-րդ րոպեին խաղի հաշիվը բացել է Մանչեսթեր Սիթիի հարձակվող Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրել է Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ է ձևակերպել՝ իրացնելով 11 մետրանոց […] ...

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում

01:59 12.02.2025

Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը՝ Al-Beruniy շախմատի մրցաշարի հաղթողների եռյակում

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանում անցկացված «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարում համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Այս մասին նշվում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: Շանթը և Հայկը, մրցաշարի ընթացքում չկրելով ոչ մի պարտություն, 9 հնարավորից վաստակել են 6 միավոր: Մրցաշարի հաղթող է դարձել ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը, ով […] ...

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

01:48 12.02.2025

Լիլիթ Մակունցը կոնգրեսական Ջեֆ Հըրդին ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը

Փետրվարի 11-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Ջեֆ Հըրդի հետ (Հանրապետական, Կոլորադո): Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Հանդիպմանը դեսպանն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ կատարած այցին։ Ամփոփ ներկայացրել է տարածաշրջանային իրավիճակը, ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը և ընդգծել ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկ զարգացման կարևորությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև […] ...

Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPA

01:35 12.02.2025

Գերմանիայում գնացքի և բեռնատարի բախման հետևանքով կա զոհ. DPA

Առնվազն մեկ մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել Գերմանիայում արագընթաց գնացքի և բեռնատարի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին։ Վթարը տեղի է ունեցել Համբուրգ-Հարբուրգ-Մաշեն երկաթուղային հատվածում (Ներքին Սաքսոնիայի դաշնային նահանգ)։ Չնայած արտակարգ արգելակմանը, գնացքը երկաթգծի անցումում մխրճվել է բեռնատարի մեջ: Ներկա պահին 291 ուղևոր արդեն դուրս է եկել գնացքից։ Նախնական […] ...

Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տուն

01:11 12.02.2025

Ռուսաստանն ազատ է արձակել ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելին. Սպիտակ տուն

ԱՄՆ քաղաքացի Մարկ Ֆոգելը, ով Ռուսաստանում ձերբակալվել էր թմրանյութերի մաքսանենգության համար, ազատ է արձակվել և շուտով կվերադառնա հայրենիք։ Այս մասին նշվում է ԱՄՆ առաջնորդի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցի հայտարարության մեջ։ «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը և նրա հատուկ բանագնաց (խմբ. Մերձավոր Արևելքի հարցերով) Սթիվ Վիտկոֆը կարող են հայտարարել, որ պարոն Վիտկովը լքում է Ռուսաստանի […] ...

Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. Politico

00:54 12.02.2025

Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. Politico

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Politico-ի տեղեկություններով՝ համաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ […] ...

BACK_TO_TOP