Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Քաղաքացիների վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է Երևանի տրանսպորտի շարունակական զարգացմանը․ Ավինյանը՝ տրանսպորտի սակագնի մասին

17:36 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, որ քաղաքացիների կողմից հանրային տրանսպորտից օգտվելու համար վճարվող հավելյալ 50 դրամն ուղղված է մի շարք նպատակների իրագործմանը, այդ թվում՝ մայրաքաղաքի տրանսպորտային համակարգի շարունակական զարգացմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Տիգրան Ավինյանն ասել է ավագանու նիստի ընթացքում՝ անդրադառնալով հանրային տրանսպորտով մեկ ուղևորության  գինը 100 դրամ սահմանելու մասին ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացրած նախագծին։

Անդրադառնալով ներկայացված նախագծին՝ Ավինյանը քաղաքացիներին վստահեցրել է, որ վերջիններիս կողմից վճարված հավելյալ 50 դրամը ծառայելու է մի շարք նպատակների իրագործմանը։

«Սիրելի երևանցիներ, բոլոր այն մարդիկ, ովքեր մեկանգամյա ուղևորության համար վճարելու են 150 դրամ, ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ձեր վճարած հավելյալ 50 դրամը ծառայում է մի քանի բանի․ առաջին հերթին դա ծառայում է Երևան քաղաքում տրանսպորտի շարունակական զարգացմանը, ոչ թե այն դատարկ պոպուլիզմին, որի մասին խոսում են մեր ընդդիմադիր գործընկերներն, այլ իրական, ամեն տարի թարմացվող տրանսպորտային համակարգին, 171 նոր բերված ավտոբուսներին, 45 նոր բերվող տրոլեյբուսներին, մետրոպոլիտենում իրականացվող բարեփոխումներին և այլն»,-ասել է քաղաքապետը։

Նրա դիտարկմամբ՝ դա ծառայելու է նաև այն բոլոր արտոնյալ խմբերին, որոնց տրվել է անվճար երթևեկելու իրավունք։ Ավինյանը նաև շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին՝ տրանսպորտի ուղեվարձի թանկացման շուրջ ցուցաբերած գիտակցման համար։

«Իրապես շնորհակալ եմ նրա համար, որ հասկանում եք՝ ինչ ենք անում և ինչի համար ենք անում»,-նշել է Տիգրան Ավինյանը։

2025 թվականի փետրվարի 1-ից ամբողջությամբ ուժի մեջ է մտել Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որով քաղաքացիներին առաջարկվում են տոմսային տարբեր փաթեթներ, իսկ մեկ ուղևորության գինը սահմանվել է 150 դրամ։ Նախկինում մեկ ուղևորության գինը 100 դրամ էր։ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարության և Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունները քաղաքացիներին կոչ են անում բոյկոտել և 1 ուղևորության համար 150 դրամ չվճարել՝ պնդելով, որ Երևանի քաղաքապետարանը կարող է սուբսիդավորել տրանսպորտը և պահպանել մեկ ուղևորության համար նախկին 100 դրամ սակագինը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:36 12.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

00:29 12.02.2025

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:20 12.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

00:07 12.02.2025

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

23:30 11.02.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ ...

BACK_TO_TOP