ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

ԵՄ գործընկերներին են ներկայացվել ՔԿԱԳ համակարգում վերջին տարիներին իրականացված բարեփոխումները

17:21 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանն այսօր հանդիպել են Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական առաքելությանը:

ԵՄ գործընկերներին է ներկայացվել ՔԿԱԳ համակարգի ընդհանուր նկարագիրը, կայացման փուլերն ու զարգացման հեռանկարները, ինչպես նաև վերջին տարիներին իրականացված բարեփոխումները, մասնավորապես՝ ՔԿԱԳ սպասարկման կենտրոնների ցանցի ընդլայնմանն ու համակարգի թվայնացմանն ուղղված քայլերը:

Մանրամասն քննարկվել են ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում ներդրված՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային կառավարման միասնական www.e-civil.am համակարգի հնարավորությունները, դրա ինքնաշխատ փոխկապվածությունը www.e-citizen.am կայքի հետ էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով, ինչպես նաև պետական տարբեր մարմինների փոխկապվածությունը «EKENG» փոխգործելիության հարթակի միջոցով:

Ներկայացվել է նաև էլեկտրոնային verify.e-gov.am համակարգի միջոցով տրամադրված յուրաքանչյուր պաշտոնական փաստաթղթի իսկության ստուգման հնարավորությունը՝ այդ փաստաթղթերի վրա գեներացված արագ արձագանքման կոդի (QR) կամ տրամադրված 16 նիշանոց ունիկալ (չկրկնվող) հսկիչ համարի կիրառմամբ:

Հանդիպումը եզրափակվել է հարցուպատասխանով և փորձի փոխանակման հետագա հնարավորության վերաբերյալ պայմանավորվածության նախանշմամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. Politico

00:54 12.02.2025

Վենսը կհանդիպի Զելենսկիի հետ փետրվարի 14-ին. Politico

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Politico-ի տեղեկություններով՝ համաժողովին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահի Թրամփի՝ Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը։ Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հաստատել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով իր հատուկ ներկայացուցիչ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:36 12.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

00:29 12.02.2025

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:20 12.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

00:07 12.02.2025

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...

BACK_TO_TOP