16:38 11.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները:
Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ:
«Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը ուսումնական գործընթացի կազմակերպման, մասնավորապես՝ նոր չափորոշչի ներդրման առանձնահատկությունների, ուսումնական միջավայրի համար անհրաժեշտ պայմանների առկայության և այլ հարցերի վերաբերյալ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը սովորողների հետ զրույցում:
Նա, մասնավորապես, հետաքրքրվել է՝ հիմնական դպրոցն ավարտելուց հետո աշակերտներն ի՞նչ սկզբունքով են ընտրություն կատարել, ի՞նչ մասնագիտական կողմնորոշում ունեն, արդյոք ընտրած հոսքը համապատասխանում է մասնագիտական ընտրությանը և այլն: Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է ավագ դպրոցում նպատակային առարկաների ընտրությունը և ուսուցումը՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթությունը շարունակելու տեսանկյունից: ԿԳՄՍ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև մասնագիտական կողմնորոշման խմբակներին՝ հույս հայտնելով, որ դրանք կօգնեն աշակերտներին ճիշտ պլանավորել իրենց ուսումնառության հետագա ընթացքը:
Արաքսիա Սվաջյանին նաև հետաքրքրել է՝ տարվա ընթացքում երկու անգամ ընդունելության քննություն հանձնելու գործընթացն ինչպես են գնահատում աշակերտները. արդյունավե՞տ է, թե՞ ոչ: Վերջիններս ընդգծել են, որ երկու անգամ քննություն հանձնելու հնարավորությունը դյուրին է դարձնում բուհ ընդունվելու գործընթացը, քանի որ իրենց գիտելիքը տվյալ փուլում ստուգելով՝ կարողանում են ավելի հեշտությամբ կողմնորոշվել երկրորդ փուլին մասնակցելու հարցում:
Աշակերտները ներկայացրել են իրենց տպավորությունները նոր չափորոշչի և կրթական ծրագրի մասին՝ անդրադառնալով նաև նոր դասագրքերին և տարբեր առարկաների աշխատանքային տետրերին։
Սյժմ Երևանի թիվ 109 ավագ դպրոցում սովորում է 218 աշակերտ:
Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջում, որտեղ սովորում է 740 ուսանող, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ծանոթացել է շենքային պայմաններին, առկա խնդիրներին, դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին:
Նա, մասնավորապես, հետաքրքրվել է ուսումնական գործընթացի կազմակերպմամբ, քոլեջի գույքային հագեցվածությամբ, ուսումնական պրակտիկաների իրականացման արդյունավետությամբ, ուսանողների հաճախելիությամբ և այլ հարցերով։
Քոլեջում ևս նախարարի տեղակալը զրուցել է ուսանողների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական հետագա գործունեությամբ:
Այցի շրջանակում Արաքսիա Սվաջյանը քոլեջի մանկավարժների հետ քննարկել է ՄԿՈՒ համակարգում անցյալ տարվանից ներդրված ատեստավորման գործընթացի ընդհանուր արդյունքները:
Նախարարի տեղակալի խոսքով՝ դասավանդող անձնակազմի մասնագիտական զարգացման խրախուսումը և վարձատրության բարելավումը պետության համար առաջնահերթ են, և ատեստավորման գործընթացն այդ մեխանիզմներից մեկն է։ Նա տեղեկացրել է, որ ՄԿՈՒ ոլորտում դասավանդողների համար 2025 թվականին առաջին անգամ կիրականացվի նաև տարակարգի տրամադրման գործընթացը, որը ևս աշխատավարձի բարձրացման հավելյալ հնարավորություն է ապահովում։ Արաքսիա Սվաջյանը հույս է հայտնել, որ քոլեջների և ուսումնարանների բոլոր դասախոսները և վարպետները ակտիվորեն կդիմեն տարակարգ ստանալու համար:
23:53 11.02.2025
ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. ԹրամփԴոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...
23:30 11.02.2025
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանըՀնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ ...
23:16 11.02.2025
Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է, իսկ պետությունը գնահատում է դա. ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքներըՓետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել […] ...
22:54 11.02.2025
ԱԳՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հարցերըՓետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները: Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում […] ...
22:38 11.02.2025
Արայիկ Հարությունյանն ընդունել է Կառավարության շենք ճանաչողական այցի մասնակիցներինՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Խաչատուր Ղազեյանի գլխավորությամբ՝ մագիստրանտները, ասպիրանտներն ու ակադեմիայի աշխատակիցներն այսօր այցելել են ՀՀ Կառավարության շենք՝ ճանաչողական այցով: Վերջիններիս ընդունել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Ողջունելով հյուրերին` Արայիկ Հարությունյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության գործունեության հիմնական սկզբունքները: Այնուհետև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է այցի մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են, […] ...
22:25 11.02.2025
Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարարՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը: Իքսի իր միկրոբլոգում նա Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության […] ...