Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը

16:32 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 

Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները:

Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է:

Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային մագմայի ազդեցությամբ, որի ժայթքումը ուժեղացել է վերջին տասնամյակներին: Օվկիանոսի երկրակեղևը, որն ավելի բարակ է, քան մայրցամաքային երկրակեղևը, թույլ է տալիս մագմային ավելի ուժեղ տաքացնել օվկիանոսի հատակը:

Կա մի քանի նշան, որոնք ցույց են տալիս, որ օվկիանոսը տաքանում է խորքային շերտերում՝
✅Օվկիանոսի ջրերի տաքացմանը նպաստող գործոններից մեկը մեթանի արտանետումն է։
✅Օվկիանոսի խորքային շերտերում ջերմաստիճանի աճի տվյալները ցույց են տալիս, որ օվկիանոսը տաքանում է ինչպես վերևից, այնպես էլ ներքևից:
✅Օվկիանոսի մակերևույթի ջերմաստիճանի բոլոր ժամանակների պատմական ռեկորդը գերազանցվել է 2023 թվականին:

Համաշխարհային օվկիանոսի ջրերի տաքացման մեկ այլ ապացույց է օվկիանոսի տաք ալիքների առաջացումը, որոնք օվկիանոսի ջրի մակերևույթի տաքացած հատվածներն են: Այս ջերմային ալիքները էական ազդեցություն ունեն օվկիանոսային հոսանքների վրա:

Ըստ երկրաբան Ջեյմս Քամիսի՝ հրաբխի ժայթքման պատճառ դարձած մագմայի աճը, հավանաբար տաքացրեց օվկիանոսի հատակի ջուրը: 2010 թվականի մայիսին տաք ջրի զանգվածը մակերես դուրս եկավ Գրենլանդիայի տակ գտնվող տեկտոնական գոտուց, որը, ինչպես ենթադրվում է, որոշ ժամանակով փակել էր Գոլֆստրիմ տաք օվկիանոսային հոսանքի ճանապարհը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

00:36 12.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

00:29 12.02.2025

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:20 12.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

00:07 12.02.2025

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

23:30 11.02.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ ...

BACK_TO_TOP