Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Երևանի ավագանին ընդունեց հանրային տրանսպորտից օգտվելու պայմանների փոփոխության և տոմսերի ժամկետների երկարացման մասին որոշումը

13:23 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանին ընդունեց մայրաքաղաքի հանրային տրանսպորտի սակագների սահմանման վերաբերյալ որոշման մեջ փոփոխությունների, լավարկումների նախագիծը, որը վերաբերում է, մասնավորապես, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին, ուղևորության տոմսի վավերականության ժամկետի երկարացմանը։

 «Մենք դեռևս հունվարին հայտարարել էինք, որ թեման այսօրվա նիստում լավարկման միտումով քննարկվելու է։ Գործող որոշմամբ՝ արտոնյալ տոմսեր տրամադրվում են թոշակառուի կարգավիճակ ունեցող անձանց, որոնք ունեն նաև Երևան քաղաքի հաշվառում. նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է Երևան քաղաքի հաշվառման պահանջը հանել և ըստ այդմ՝ այդ սակագներով տոմսեր ձեռք բերելու իրավունքը տրամադրել նաև Երևան քաղաքի հաշվառում չունեցող թոշակառուներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ավագանու՝ 2024 թվականի մարտի 12-ի 95 N որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցի զեկուցման ընթացքում նշեց Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ գործող նախագծով խորը կամ ծանր ֆունկցիոնալության կորուստ ունեցող անձանց կամ նախկին դասակարգմամբ՝ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրված է անվճար երթևեկելու իրավունք, սակայն քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների շրջանակներում պարզ է դարձել, որ հաշմանդամություն ունեցող երեխաները այլ կատեգորիա են և ներառված չեն արդեն իսկ որոշված շրջանակում, և նախագծով առաջարկվում է նրանց նույնպես ընդգրկել անվճար երթևեկության իրավունք ունեցող անձանց շրջանակում։

«Գործող որոշմամբ՝ նախատեսված է նաև անվճար երթևեկելու հնարավորություն 4 և ավելի անչափահաս երեխա ունեցող, Երևան քաղաքի հաշվառում ունեցող քաղաքացիների համար, և այս հարցում ևս առաջարկություններ լսելու արդյունքում առաջարկվում է անչափահասության պահանջը նույնպես վերացնել՝ այսինքն վերացնել անվճար երթևեկելու համար երեխաների պահանջվող տարիքի բաղադրիչը»,-նշեց Սուրեն Գրիգորյանը։

Վերջինիս խոսքով՝ նախատեսվում է նաև 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը վերացնել և դրանք դարձնել անսահմանափակ, ինչպես նաև 90 րոպեի ընթացքում 3 ուղևորության հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը դարձնել 180 րոպե։

«Այս որոշումների՝ ուժի մեջ մտնելու ժամկետը նախատեսված է մարտի 1-ը՝ հաշվի առնելով, որ ենթադրում է տեխնիկական և մի շարք փոփոխություններ համակարգում, որոնց համար ժամանակ է պահանջվելու»,-ասաց Գրիգորյանը։

Երևանի փոխքաղաքապետի դիտարկմամբ՝ առաջարկվում է 10 ուղևորություն ենթադրող տոմսերի վավերականության ժամկետը երկարաձգել՝ 30 օրից դարձնելով 45 օր, որպեսզի կոնկրետ ձևաչափով այս տոմսից օգտվող քաղաքացիները հասցնեն  բոլոր տասը ուղևորությունները սպառել։

Գրիգորյանը նաև հավելեց, որ առաջարկությունների մեջ է մտնում նաև անապահովության նպաստ ստացող անձանց զեղչեր տրամադրելն՝ անկախ Երևան քաղաքի հաշվառում ունենալուց։

«Նախատեսված է, որ այս փոփոխությունը պետք է ուժի մեջ մտնի հրապարակմանը հաջորդող օրը»,-ասաց նա:

Վերջինս, անդրադառնալով տրանսպորտից երթևեկելու համար ձեռքբերվող տոմսերի հարցում համակարգի անսարքություններին, նշեց, որ տեխնիկական խնդիրները չեն բացառվում, և այդ խնդիրների կարգավորման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում, կամ էլ քաղաքացիներին առաջակվում են վճարման այլ միջոցներ։

Նիստի ընթացքում արձանագրվեց, որ այս բարեփոխումների արդյունքում տրանսպորտից օգտվելու համար լավ պայմաններ են ստեղծվում առնվազն 850 հազար քաղաքացիների համար։

Քաղաքապետի տեղակալը զարմանք արտահայտեց այն հայտարարության վերաբերյալ, որ քաղաքապետարանը փոփոխությունների է գնում տրանսպորտային նոր համակարգի ոլորտում՝ կարծիք հայտնելով, որ դա նորմալ պրակտիկա է և փոփոխություններն ուղղված են համակարգի լավարկմանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:20 12.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

00:07 12.02.2025

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

23:30 11.02.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ ...

Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է, իսկ պետությունը գնահատում է դա. ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

23:16 11.02.2025

Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է, իսկ պետությունը գնահատում է դա. ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել […] ...

ԱԳՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հարցերը

22:54 11.02.2025

ԱԳՆ-ն և ԵՄ ներկայացուցիչները քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ հարցերը

Փետրվարի 11-ին ՀՀ ԱԳ նախարարությունում կայացել է աշխատանքային հանդիպում՝ ՀՀ ԱԳՆ Հյուպատոսական վարչության և Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի ներկայացուցիչների ու Եվրոպական միությունից ժամանած պատվիրակության մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման մասին համաձայնագրի կիրարկումը, ներկայացվել են ՀՀ ԱԳՆ-ի և օտարերկրյա պետություններում ՀՀ դեսպանությունների կողմից իրականացվող հյուպատոսական գործառույթները: Եվրոպական միության պատվիրակությունը, որի կազմում […] ...

BACK_TO_TOP