Վերապատրաստվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Վերապատրաստվել են Երևան քաղաքի փրկարարական վարչության փրկարարական ծառայողները

13:17 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանի համաձայն՝ փետրվարի 3-ից 6-ը Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատում անց է կացվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի կողմից կազմակերպած «Վթարա-փրկարարական աշխատանքների իրականացում ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ» թեմայով վերապատրաստման դասընթաց, որը վարում էին Կենտրոնի մասնագիտական վերապատրաստման գլխավոր մասնագետ-հրահանգիչները։

Դասընթացը բաղկացած է եղել և՛ տեսական, և՛ գործնական մասերից, որոնց նպատակն էր կատարելագործել հրշեջ-փրկարարների մասնագիտական հմտությունները ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ վթարափրկարարական աշխատանքներ իրականացնելիս, ինչպես նաև ծանոթացնել նորարարական մեթոդներին։ Տեսական դասընթացների ընթացքում փրկարարներին ներկայացվել են ճանապարհատրանսպորտային պատահարների տեսակները և վերջիններիս դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպման, միևնույն ժամանակ ՃՏՊ-ներից տուժածներին առաջին օգնության ցուցաբերման առանձնահատկությունները, ինչպես նաև փրկարարների կողմից կիրառվող սարքավորումների, տեխնոլոգիաների և անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված մի շարք հարցեր: Կարևորելով ՃՏՊ-երի դեպքում տուժածներին օպերատիվ և ճիշտ օգնության ցուցաբերումը, քննարկվել են ամենատարածված վնասվածքները, դրանցից յուրաքանչյուրի դեպքում աշխատելու նրբություններն ու կիրառվող սարքավորումները:

Հատուկ ուշադրություն է դարձվել դասընթացի գործնական մասին, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել տեսական գիտելիքները կիրառել գործնականում:

Մասնավորապես գործնական պարապմունքները վերաբերում էին ՃՏՊ-երի առավել բարդ տեսակներին՝ կողաշրջված, ձորում կամ դժվարամատչելի տեղանքում վթարված մեքենաներին և հետևանքների վերացմանը, ավտոմեքենայի ճիշտ և անվտանգ ֆիքսման աշխատանքներին, ինչպես նաև փրկարարական սարքավորումների կիրառմամբ տուժածներին մեքենայից դուրսբերմանը:

«Առաջին հերթին մենք փրկարարներին ներկայացնում ենք ինչպես ճիշտ կազմակերպել ՃՏՊ-ների հետևանքների վերացման գործընթացը, ինչ գործիքներ օգտագործել, միևնույն ժամանակ ինչպիսի ժամանակակից մեթոդներ կարելի է կիրառել, երբ չկան համապատասխան գործիքներ: Անդրադարձ ենք կատարել ՃՏՊ-ների առավել բարդ տեսակներին, հատկապես հաշվի առնելով Հայաստանին բնորոշ լեռնային տեղանքներում ռելիեֆի բարդությունը, երբ ՃՏՊ-ի հետևանքով մեքենան հայտնվում է ձորում, և այստեղ արդեն պետք է կիրառել ալպինիստական տեխնիկա և տեխնոլոգիա, իջնել դեպի մեքենան, ֆիքսել և նոր իրականացնել տուժածի դուրսբերումը»:

Նմանատիպ դասընթացներին հրշեջ-փրկարարները ձեռք են բերում ոչ միայն անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ, այլ նաև վստահություն, որոնք խիստ անհրաժեշտ են ճանապարհատրանսպորտային պատահարներին արագ արձագանքելու և մարդկային կյանքեր փրկելու համար:

Վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ մասնակիցները ստացել են հավաստագիր-վկայականներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

00:29 12.02.2025

Թրամփը հանձնարարել է դադարեցնել քրեական հետապնդումը Բաքվից ու Անկարայից կաշառք ստացած Նյու Յորքի քաղաքապետի նկատմամբ

Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնությամբ դադարեցվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: Հիշեցնենք Ադամսը մեղադրվում էր Թուրքիայից ու Ադրբեջանից կաշառք ստանալու մեջ: Ինչպե՞ս դա հասկանալ: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «ԱՄՆ Արդարադատության նախարարությունը պարզապես հանձնարարել է Մանհեթենի դատախազությանը՝ փակել, դադարեցնել Էրիկ Ադամսի դեմ քրեական հետապնդումը: ԱՄՆ օրենքներն, պարզվում է, իրականում թույլ […] ...

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

00:20 12.02.2025

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

00:07 12.02.2025

Դեռևս Թրամփը ժամանակ չի ունեցել ուշադրություն դարձնելու մեր տարածաշրջանին. Ռոբերտ Ղևոնդյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանին: Անդրադարձ է եղել վարչապետի՝ Ֆրանսիա կատարած այցի մանրամասներին, դրան նախորդած հայ-ամերիկյան հանդիպումներին: Ինչպես կարելի է գնահատել հայ-ամերիկյան հարաբերությունները ներկա պահին, արդյո՞ք պաշտոնական Վաշինգտոնը շարունակվում է մեր տարածաշրջանում այն քաղաքական ուղղությունը, որը կար նախորդ վարչակազմի օրոք: «Դեռևս ԱՄՆ-ի ղեկավարությունը և անձամբ Թրամփը ժամանակ չեն ունեցել […] ...

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

23:53 11.02.2025

ԱՄՆ-ը չի գնի Գազայի հատվածը. Թրամփ

Դոնալդ Թրամփը բացառել է Միացյալ Նահանգների կողմից Գազայի հատվածի գնման հնարավորությունը։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տանը Հորդանանի թագավորի հետ հանդիպմանը։ «Մենք ոչինչ չենք գնի: Մենք կստանանք այն (խմբ. Գազայի հատվածը), կպահենք այն մեզ և կհասնենք նրան, որ այնտեղ խաղաղություն լինի, խնդիրներ չլինեն և ոչ մեկի մոտ հարցեր չառաջանան: Մենք այն (խմբ. Գազայի հատվածը) […] ...

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

23:30 11.02.2025

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները. ՌԱԿ կոմիտեի նախագահը մասնակցել է հանդիպմանը

Հնդկաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը փետրվարի 11-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ տեղի ունեցած հանդիպմանը: Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Հնդկաստան համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը մասնակցել են նաև Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աֆյանը։ ...

Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է, իսկ պետությունը գնահատում է դա. ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

23:16 11.02.2025

Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու և ճամփորդելու համար ավելի ապահով դարձնելն է, իսկ պետությունը գնահատում է դա. ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները

Փետրվարի 10-ին Փրկարար ծառայությունում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են Փրկարար ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքները: Մասնակցում էին ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, տեղակալները, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, փրկարարական ծառայողներ։ Նախարարը, ողջունելով ներկաներին, նշել է, որ տարին ամփոփվել է բավական բարձր արդյունքներով, հաղթահարվել […] ...

BACK_TO_TOP