Վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

Վարչապետը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

12:53 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փարիզում կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առկա մարտահրավերները, հաղթահարմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը, «Իրական Հայաստան» ռազմավարության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացման հեռանկարները։

Վարչապետը ներկայացրել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաոլորտ համագործակցության խորացման հնարավորությունները, անդրադարձել Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացին և տարածաշրջանային անվտանգության հարցերին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցների հարցերին՝ ներկայացնելով ՀՀ կառավարության մոտեցումները և ծրագրերը տարբեր ոլորտներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար

22:25 11.02.2025

Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարար

Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը: Իքսի իր միկրոբլոգում նա Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության […] ...

Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան երկկողմ համագործակցության հարցեր

22:12 11.02.2025

Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան երկկողմ համագործակցության հարցեր

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների […] ...

SHANTNEWS

22:00 11.02.2025

SHANTNEWS

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

21:41 11.02.2025

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […] ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

21:25 11.02.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […] ...

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

21:13 11.02.2025

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […] ...

BACK_TO_TOP