37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--3.91 oC

37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

13:00 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ընթացքում տղամարդը տան նկուղից ներկայացրել է 56 շիշ տարբեր տեսակի կեղծ խմիչքներ։

Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Վաղարշապատի քննչական բաժին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 11.02.2025

SHANTNEWS

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

21:41 11.02.2025

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […] ...

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

21:25 11.02.2025

ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերը

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […] ...

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

21:13 11.02.2025

ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […] ...

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

21:00 11.02.2025

ԱՄՆ-ը չի նախատեսում կրճատել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը

Ներկայումս ԱՄՆ-ը մտադիր չէ կրճատել ամերիկյան զորքերի թիվը Եվրոպայում։ Այդ մասին լրագրողներին հայտնել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Ներկայումս կրճատման պլաններ չկան»,- ասել է նա։ Միաժամանակ, Հեգսեթը նշել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել Եվրոպայում ամերիկյան զորքերի թիվը Ուկրաինայում հակամարտությունը լուծելուց հետո։ Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում է գնահատել իր ուժերի ներկայությունն աշխարհում։ […] ...

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

20:55 11.02.2025

Անչելոտիին պատրաստ են 20 միլիոն եվրո աշխատավարձ վճարել Սաուդյան Արաբիայում

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարող է աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, գրում է OK Diario-ն։ Այս երկրում պատրաստ են իտալացի մասնագետին վճարել տարեկան 20 միլիոն եվրո աշխատավարձ։ Անչելոտին «Ռեալում» այժմ վաստակում է 11 միլիոն եվրո։ Սաուդյան Արաբիան ԱԱ-2034-ին ընդառաջ ցանկանում է զարգացնել տեղական ֆուտբոլը, և մտադիր է երկիր հրավիրել աստղային մարզիչների։ Այդուհանդերձ, 65-ամյա Անչելոտին […] ...

BACK_TO_TOP