12:41 11.02.2025
ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության դրսի կողմից տեղադրված տեսահսկման համակարգերին:
««Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով քննարկվել է փետրվարի 11-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում:
Հիմնական զեկուցողի խոսքով մի շարք հետազոտությունների արդյունքներ փաստում են, որ մարդկանց համար տեսանելի վայրերում նկարահանող սարքերի առկայությունը հանցագործությունների միտումների վրա զգալի կանխարգելիչ ազդեցություն ունի:
«Ներկայում, օրինակ, Երեւանում տեղի ունեցած հանցագործությունների եւ իրավախախտումների հայտնաբերման ու բացահայտման ընթացքում ոստիկանությունը հաճախ օգտվում է ավտոկայանատեղերը վերահսկող տեսախցիկներից: Ամեն անգամ անհրաժեշտություն է լինում համակարգը սպասարկող ընկերությունների աշխատակիցների թույլտվությունն ու ներկայությունը, ինչը բարդացնում է գործընթացը` հանգեցնելով ժամանակի անտեղի վատնման, գործընթացի օպերատիվության խաթարման եւ ոչ իրավասու անձանց անհարկի մասնակցության»,- ասել է Հայկ Սարգսյանը:
Պատգամավորը, ներկայացնելով օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, նշել է, որ հաշվի առնելով ահաբեկչության սպառնալիքը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալները եւ մարդու կյանքին ու առողջությանը, պետության անվտանգությանը սպառնացող մի շարք այլ հանցագործությունների աճը` անհրաժեշտություն է առաջացել առավել լայն հնարավորություններ ստեղծել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործություններին եւ մյուս հնարավոր իրավախախտումներին հնարավորինս արագ արձագանքելու (այդ թվում` դրանք կանխարգելելու (նախականխելու, կանխելու), հայտնաբերելու եւ բացահայտելու) համար: Հայկ Սարգսյանը տեղեկացրել է, որ փաթեթը մշակվել է Ներքին գործերի նախարարության հետ համագործակցելով:
Նախագծերի ընդունման արդյունքում ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել եւ ստանալ վերոգրյալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաեւ ունենալ հասանելիություն այդ համակարգերին` «Տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով` 24/7 ժամանակի ռեժիմով:
Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով նախագիծը երկար ճամապարհ է անցել, հանձնաժողվում աշխատանքային քննարկումների արդյունքում այն վերախմբագրվել է: Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է օրենսդրական փաթեթի անհրաժեշտությունը:
Ներկայացնելով Կառավարության դրական դիրքորոշունը` ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը նշել է, որ հեղինակն ընդունել է իրենց կողմից ներկայացված բոլոր առաջարկները:
22:25 11.02.2025
Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ. Հնդկաստանի պաշտպանության նախարարՀնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհն անդրադարձել է ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պպապիկյանի հետ հանդիպմանը: Իքսի իր միկրոբլոգում նա Սուրեն Պապիկյանի հետ լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Արդյունավետ հանդիպում եմ ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ «Աէրո-Հնդկաստան-2025»-ի շրջանակում: Քննարկեցինք մեր երկկողմ պաշտպանական համագործակցության շուրջ արձանագրված զգալի առաջընթացը, և երկուսս էլ պայմանավորվեցինք հետագա համագործակցության […] ...
22:12 11.02.2025
Քննարկվել են միջազգային հարթակներում ՀՀ-Իրան երկկողմ համագործակցության հարցերՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի՝ միջազգային և իրավական հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադիին: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են միջազգային հարթակներում երկկողմ համագործակցության հարցեր և ողջունել ավանդաբար տեղի ունեցող փոխաջակցությունները: Դեսպան Հակոբյանը և նախարարի տեղակալ Ղարիբաբադին կարևորել են միջազգային կազմակերպությունների շրջանակում փոխգործակցության առավել սերտացումն ու համատեղ նախաձեռնությունների […] ...
21:41 11.02.2025
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 39, 41, 41/3 շենքեր, Վազգեն առաջինի փ. 2, 4, 6, 8, 10 շենքեր, Հր․Քոչարի փ. 1 շենք, Բաղրամյան պող. 4-րդ նրբ․ 34/2 առանձնատուն, Կալենցի փ. 21 շենք, Ն․Դումանի փ. […] ...
21:25 11.02.2025
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ փոխնախարարը քննարկել են երկկողմ օրակարգի հարցերը և տարածաշրջանային հարցերըԻրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի հետ: Այս մասին նշվում է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: Քննարկվել են Հայաստան-Իրան քաղաքական, տնտեսական, ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ ոլորտներում երկկողմ օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Դեսպան Հակոբյանը շնորհավորել է Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ և […] ...
21:13 11.02.2025
ԱՄՆ-ն կդադարեցնի մեկ ցենտանոց մետաղադրամների թողարկումը. ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանձնարարել է իր վարչակազմին դադարեցնել 1 ցենտանոց մետաղադրամների թողարկումը: «Շատ երկար ժամանակ Միացյալ Նահանգները մետաղադրամներ է հատել, որոնք մեզ բառացիորեն ավելի քան 2 ցենտ են արժեցել: Սա վատնում է: Ես հանձնարարել եմ ֆինանսների նախարարին դադարեցնել նոր մետաղադրամների արտադրությունը: Եկեք ազատվենք մեր մեծ երկրի բյուջեի ոչ պետքական ծախսերից», – […] ...