11:15 11.02.2025
Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը` երկրորդ ընթերցման համար
Նախագծի նպատակն է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին:
Լրամշակված նախագծերի փաթեթով առաջարկվելու է՝
1. Քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների ցանկին ավելացնել նաև ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալներին:
2. Սահմանել, որ քննչական մարմինների ղեկավարներին և տեղակալներին վերաբերող կարգավորումները չեն կիրառվում, եթե խախտումները կապված են քրեական վարույթի շրջանակում որպես վարույթի հանրային մասնակից կատարած արարքին, իսկ Գլխավոր դատախազի տեղակալների դեպքում՝ Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման ընթացքում կատարած արարքներին։ Սա հնարավորություն կտա պաշտոնատար անձանց առօրյա մասնագիտական գործունեության շրջանակում խախտումներ կատարելու դեպքում դրանց արձագանքել տվյալ մասնագիտության շրջանակում արդեն իսկ ձևավորված գործիքակազմերով, իսկ դրանցից դուրս՝ նոր առաջարկվող կառուցակարգերով:
3. Առաջարկվող փոփոխություններով հստակեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից նման գործառույթ իրականացնելու իրավասությունը հարակից օրենքներում:
20:32 11.02.2025
Մեսսին լավագույնն է պատմության մեջ. Սպերցյան20:26 11.02.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներին20:32 11.02.2025
Մեսսին լավագույնն է պատմության մեջ. ՍպերցյանՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...
20:26 11.02.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներինԳիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...
20:20 11.02.2025
Հռոմի Պապ. արհեստական ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիքՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...
20:10 11.02.2025
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացունՓետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...
20:05 11.02.2025
«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...