11:02 11.02.2025
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենքի հայտնաբերման՝ 5, ֆիզիկական ներգործության՝ 4, խուլիգանության ու թմրանյութի իրացման՝ 3-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքի հափշտակման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, կեղծ ալկոհոլային խմիչքների շրջանառության և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 2-ական, մարդու առևանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, զենք-զինամթերքի առգրավման, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտավորությունները չկատարելու, փաստաթուղթ կեղծելու, 16 տարին չլրացած անձի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու, հանցանք կատարած անձին աջակցելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, փաստաթղթի հափշտակության, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու և դատավարական փաստաթղթեր կեղծելու, փոխելու, ոչնչացնելու կամ թաքցնելու կամ կեղծ ապացույցներ ներկայացնելու՝ 1-ական դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար․ 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
20:40 11.02.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ռազմական անձնակազմ չի ուղարկի ՈւկրաինաԱՄՆ-ը իր զինուժը չի ուղարկի Ուկրաինա, հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք զորքեր չենք մտցնի Ուկրաինա»,-ասել է Հեգսեթը լրագրողներին Գերմանիայում Աֆրիկայի հրամանատարության շտաբում: Հեռարձակումն իրականացրել է Պենտագոնը։ Նա նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույսը դնում է Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի «շուտով» ձեռքբերման վրա, և որ այնտեղ իրավիճակի հանգուցալուծումից հետո Միացյալ Նահանգները կավարտի […] ...
20:32 11.02.2025
Մեսսին լավագույնն է պատմության մեջ. ՍպերցյանՀայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ասել է, որ Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, հաղորդում է Match TV-ն: «Մեսսին լավագույնն է պատմության մեջ, իսկ այս պահին լավագույն ֆուտբոլիստը Մոհամեդ Սալահն է: Բունդեսլիգայի լավագույն խաղացողը Ջոշուա Կիմիխն է, Լա լիգայինը՝ Ջուդ Բելինգհեմը, Ա Սերիայինը՝ Լաուտարո Մարտինեսը: ՌՊԼ-ում լավագույնը Ջոն Կորդոբան է, իսկ Հայաստանի […] ...
20:26 11.02.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կին գիտնականներինԳիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: Ողջունելով հյուրերին և […] ...
20:20 11.02.2025
Հռոմի Պապ. արհեստական ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիքՀռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...
20:10 11.02.2025
Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացունՓետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...
20:05 11.02.2025
«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...