Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է:

«Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ծանր վիճակի մասին, որ Ադրբեջանում դատապարտված քաղաքական բանտարկյալ է և որին ցմահ ազատազրկում է սպառնում, ում գործն ավելի մեծ ուշադրության է արժանի», – գրել է Իգնատիուսը:

Հոդվածագիրը նշել է, որ Բաքվում մեկ շաբաթ առաջ սկսվել է Վարդանյանի դատավարությունը: Նրա դեմ ներկայացվել է 46 մեղադրանք՝ «ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն»։ Սակայն, ինչպես ընդգծում է Իգնատիուսն իր հոդվածում, իրական պատճառը Վարդանյանի ձերբակալման՝ 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և պետնախարարի պաշտոնը ստանձնելու որոշումն է։

Հեղինակն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը, որը սկսվել է 2022 թվականի դեկտեմբերին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերին ռազմական ներխուժման և հայ բնակչության հարկադիր տեղահանմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալլասը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանը

16:51 11.02.2025

Կալլասը նշել է Ուկրաինայի հարցով բանակցությունների պայմանը

Ուկրաինական հակամարտության շուրջ համաձայնությունն անհնար է առանց Եվրոպայի մասնակցության, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը իտալական Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։ «Այս հակամարտությունը տեղի է ունենում Եվրոպայում, խոսքը գնում է Ուկրաինայի մասին, Եվրոպայի մասին, և որպեսզի խաղաղությունն իսկապես հնարավոր լինի, Եվրոպան պետք է դառնա դրա մի մասը»,-ասել է նա: Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, […] ...

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

16:44 11.02.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: […] ...

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

16:38 11.02.2025

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […] ...

Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը

16:32 11.02.2025

Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը

  Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […] ...

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

16:23 11.02.2025

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։ ...

Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:17 11.02.2025

Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […] ...

BACK_TO_TOP