ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
+4.09 oC

ՀՀ ԲՏԱ նախարարությունն և «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը միավորում են ուժերը՝ խթանելու արհեստական բանականության զարգացումը Հայաստանում

00:43 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու «Միստրալ ԷՅԱՅ» ընկերությունը մեկնարկում են համագործակցություն՝ խթանելու արհեստական բանականության (ԱԲ) ոլորտում համատեղ նախաձեռնությունները։ Փետրվարի 10-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ԲՏԱ նախարարության և «Mistral AI» ընկերության միջև համաձայնագիր է ստորագրվել։

Գևորգ Մանթաշյանը նշել է, որ այս համագործակցությունը կարևոր գործոն է հզոր էկոհամակարգ ձևավորելու համար, որը կներգրավի տաղանդավոր մասնագետներին և կօգտագործի ԱԲ լուծումներն՝ առավել արդյունավետ և արագ կառավարում ապահովելու համար։

«Mistral AI» ընկերության գործադիր տնօրեն Արթուր Մեսչն ընդգծել է, որ Հայաստանի ԱԲ էկոհամակարգը ծաղկում է, և հպարտ են, որ կարող են իրենց ԱԲ լուծումներով աջակցել Հայաստանի պետական կառավարման համակարգին, ստարտափներին և տաղանդներին:

Փաստաթղթով նախատեսվում է Հայաստանում բարելավել ԱԲ ենթակառուցվածքները, աջակցել ԱԲ հենքով բիզնես լուծումներին և բարելավել հանրային կառավարումը ԱԲ հիմքով գործող GovTech ծրագրի միջոցով՝ կիրառելով «Mistral AI» ընկերության փորձառությունը առևտրային և բաց կոդով արհեստական բանականության տեխնոլոգիաների ոլորտում:

Ակնկալվում է, որ փաստաթուղթը հնարավորություն կընձեռի Հայաստանին դառնալ տարածաշրջանում ԱԲ էկոհամակարգի առանցքային դերակատար՝ խթան հանդիսանալով նորարարությանը և տեխնոլոգիական առաջընթացին: Փաստաթուղթը միտված է տեխնիկական աջակցության և գիտելիքների փոխանակման միջոցով ամրապնդել Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգը, նորարարության ոլորտում գործունեություն ծավալողների համար ներդնել արհեստական բանականության հարթակ՝ բիզնես լուծումներ մշակելու համար և աջակցել ԱԲ գործիքների կիրառմանը կառավարման ու ծառայությունների մատուցման արդյունավետությունը խթանելու համար:

ՀՀ կառավարության և արդյունաբերական ոլորտի համագործակցության շրջանակում Հայաստանի կառավարությունը կապահովի ենթակառուցվածքային և կարգավորող աջակցություն, իսկ «Mistral AI»-ը Հայաստանում կօգտագործի իր փորձառությունը, կանցկացնի վերապատրաստումներ և կառաջարկի ԱԲ նպատակային լուծումներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

16:44 11.02.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը

Փետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: […] ...

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

16:38 11.02.2025

Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […] ...

Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը

16:32 11.02.2025

Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը

  Օվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […] ...

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

16:23 11.02.2025

Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել Էստոնիայում

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։ ...

Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

16:17 11.02.2025

Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […] ...

Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆ

16:11 11.02.2025

Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […] ...

BACK_TO_TOP