23:42 10.02.2025
ԱՄՆ-ը ներկայացնող 27-ամյա Գրանտ Ֆիշերը 3000 մետր վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել:
Նյու Յորքում կայացած մրցաշարում Ֆիշերը տարածությունը հաղթահարել է 7 րոպե 22.91 վայրկյանում։ Նախորդ համաշխարհային ռեկորդը սահմանել էր եթովպացի Լամեհե Գիրմեն՝ 7.23.81 ցուցանիշով: Երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Քոուլ Հոքերը ևս Գիրմեից արագ է հաղթահարել տարածությունը՝ 7:23.14:
Ֆիշերը 2024 թվականին Փարիզում կայացած Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել 5000 մետր և 10000 մետր մրցատարածություններում:
16:44 11.02.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը16:38 11.02.2025
Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ16:44 11.02.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըՓետրվարի 11-ին՝ ժամը 13:48-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի կենտրոնական փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Շահումյան փողոցի տներից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։28-ին, մարվել՝ 14։52-ին: […] ...
16:38 11.02.2025
Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի թիվ 109 ավագ դպրոց և Երևանի պետական հումանիտար-տեխնիկական քոլեջ՝ ծանոթանալու ուսուցման պայմաններին, խնդիրներին, լսելու սովորողների մտահոգություններն ու առաջարկները: Երևանի թիվ 109 ավագ դպրոցում Արաքսիա Սվաջյանը շրջել է դասարաններով, զրուցել աշակերտների հետ: «Ինձ համար շատ կարևոր է լսել ձեր կարծիքը, առաջարկներն ու հարցերը […] ...
16:32 11.02.2025
Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումըՕվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […] ...
16:23 11.02.2025
Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել ԷստոնիայումԷստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։ ...
16:17 11.02.2025
Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել էՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […] ...
16:11 11.02.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […] ...