Ամփոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
-0.91 oC

Ամփոփվել են ՄԻՊ ներկայացուցիչների Քաջարան կատարած այցի արդյունքները

19:07 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամփոփվել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փետրվարի 6-ին Քաջարան համայնք իրականացված այցի արդյունքները:

Հանդիպումների ընթացքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները, ի թիվս այլնի, բարձրացրել են հարցեր` կապված աշխատավարձերի վերանայման, բժշկական ապահովագրության, աշխատանքային պայմանների, մասնավորապես՝ արտադրամասերում թույլատրելի մակարդակը գերազանցող աղմուկի, փոշու, վիբրացիայի, ինչպես նաև հիգիենայի պայմանների հետ:

ՄԻՊ ներկայացուցիչները նաև հանդիպում են ունեցել կոմբինատի հարակից շենքերի բնակիչների հետ:

Վերջիններս նշել են, որ ներկայում ԶՊՄԿ-ում զտման կայան է կառուցվում, որտեղ պետք է մշակվեն ընկերության արտադրամասերից գոյացած թափոնները:
Ըստ բնակիչների՝ կառուցվող կայանը շատ մոտ է բնակելի շենքին և կարող է բացասական ազդեցություն թողնել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա:

Նրանց պնդմամբ՝ Քաջարանում էապես բարձրացել է օդի աղտոտվածության մակարդակը, կայանի հարակից, այդ թվում՝ բնակելի շենքի տարածքում գարշահոտություն է տարածվել: Հավելել են, որ վերոնշյալ հարցի վերաբերյալ նախաձեռնել են ստորագրահավաք:
Մարդու իրավունքների պաշտպանի մանդատին վերաբերող հարցերը Պաշտպանի հանձնարարությամբ հասցեագրվել են համապատասխան տեսչական մարմիններ:

Այցի ընթացքում արձանագրվել է, որ կոմբինատի աշխատակիցները պատշաճ իրազեկված չեն գործադուլի կազմակերպման և իրականացման համար օրենսդրությամբ սահմանված պահանջների վերաբերյալ:

Ընդ որում, Մարդու իրավունքների պաշտպանին վերջին շրջանում հասցեագրված բողոքների, թեժ գծին ստացված զանգերի, ինչպես նաև սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկումները վկայում են, որ խնդիրը համակարգային է, վերաբերելի է ոչ միայն կոմբինատի, այլև այլ կազմակերպությունների աշխատակիցներին:

Այս համատեքստում Պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է շարունակական իրազեկման աշխատանքներ իրականացնի կոլեկտիվ աշխատանքային վեճերի կարգավորման և գործադուլի իրականացման օրենսդրորեն ամրագրված կառուցակարգերի վերաբերյալ:

«Հարկ ենք համարում նաև նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանը տարիներ շարունակ իր տարեկան հաղորդումներում անդրադարձել է գործադուլի իրավունքի իրացման խնդիրներին: Այսպես, օրինակ՝ 2023 թվականի տարեկան հաղորդմամբ Պաշտպանը, մասնավորապես, արձանագրել է, որ թեև գործադուլի իրավունքն ամրագրված է, սակայն դրա իրականացման կառուցակարգերը բավականին բարդ են, ինչի արդյունքում գործնականում հնարավոր չի լինում օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ գործադուլ իրականացնել:
Գործադուլին առնչվող իրավակարգավորումների համատեքստում թեև որոշակի դրական փոփոխություններ 2023 թվականին իրականացվել են և նվազեցվել են գործադուլի իրականացմանը ներկայացվող պահանջները, սակայն դրանք բավարար չեն գործադուլի իրավունքի՝ միջազգային չափանիներին համապատասխան պատշաճ իրացման տեսանկյունից:

Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ պետությունում գործող իրավակարգավորումները չպետք է լինեն այնպիսին, որպեսզի գործնականում խոչընդոտեն գործադուլի միջոցով աշխատողների կողմից համապատասխան խնդիրների բարձրաձայնմանը, իսկ աշխատանքային պայմանների վերաբերյալ հարցերը իրավասու մարմինները պետք է մանրամասն ուսումնասիրության առարկա դարձնեն և լինեն հետևողական, որպեսզի հնարավորին սեղմ ժամկետում գտնվեն դրանց համակարգային լուծումները»,-ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:23 11.02.2025

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին

12:14 11.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:   ...

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

12:09 11.02.2025

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:  Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […] ...

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

12:04 11.02.2025

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...

SHANTNEWS

12:00 11.02.2025

SHANTNEWS

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

11:55 11.02.2025

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...

BACK_TO_TOP