Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
-0.91 oC

Վերապատրաստվում են ֆիզկուլտուրայի ուսուցիչները` դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով

18:22 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով նրանց:

«Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն: Հեծանիվների ծրագիրը նաև խթան է, որպեսզի բնակավայրերում հեծանվուղիների ապահովման և զարգացման աշխատանքներ իրականացվեն: Ուրախ կլինենք, եթե խոշորացված համայնքի դպրոցների շրջանում որևէ մրցաշար կազմակերպելու նախաձեռնողականություն լինի, որը, անկասկած, կնպաստի, որպեսզի հեծանիվ վարելը երեխաների շրջանում դառնա ապրելակերպ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ դպրոցներում հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 6500 հեծանիվ:

Նախարարը վստահություն է հայտնել՝ դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագրի շնորհիվ աշակերտներն ավելի լավ կնախապատրաստվեն «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին, որը 2024 թվականից իրականացվում է միայն դպրոցականների համար:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքների շրջանակում առաջիկայում նախատեսվում է հաստատել մարզային փուլերի հեծանվուղիները:

«Նպատակն առաջին հերթին երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու քարոզչությունն է, ուստի կարևոր է այս գործընթացին սրտացավ վերաբերվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով երեխաների հետ հեծանվային պարապմունքների անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դրանք հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրայի խմբակների ընթացքում: Միաժամանակ, ըստ նախարարի` նախատեսվում է նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի և կրթական ծրագրերի վերանայում՝ հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով:

Վերապատրաստումների ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Գրիգոր Համբարձումյանն ու վերապատրաստում իրականացնող մասնագետները ներկայացրել են հեծանիվների տեխնիկական շահագործմանն ու պահպանությանը վերաբերող տեխնիկական պահանջները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և վարձատրության բարելավմանը վերաբերող հարցեր: Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերին՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:23 11.02.2025

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին

12:14 11.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ:   ...

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

12:09 11.02.2025

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից:  Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […] ...

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

12:04 11.02.2025

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...

SHANTNEWS

12:00 11.02.2025

SHANTNEWS

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

11:55 11.02.2025

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...

BACK_TO_TOP