Ռոնալդոն ցանկանում է Անչելոտիին հրավիրել Բրազիլիայի հավաքական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.54
  • RUBLE
    4.13
  • 409.11
WEATHER
--1.91 oC

Ռոնալդոն ցանկանում է Անչելոտիին հրավիրել Բրազիլիայի հավաքական

09:48 11.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բրազիլիայի հավաքականի նախկին, լեգենդար հարձակվող Ռոնալդոն իր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում ուզում է տեսնել Կառլո Անչելոտիին, գրում է Relevo-ն:

Ռոնալդոն նպատակ ունի 2026-ի մարտին դառնալ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի նախագահը, և նրա առաջին խնդիրն է լինելու ազգային թիմի համար թոփ գլխավոր մարզիչ նշանակելը: Ռոնալդոյի հիմնական նպատակը «Ռեալի» գլխավոր մարզչին հրավիրելն է: Անչելոտին ու Ռոնալդոն գերազանց հարաբերություններ ունեն:

Ընդ որում՝ Ռոնալդոն չի ցանկանում, որ Անչելոտին հեռանա «Ռեալից». նա իտալացուն կհրավիրի այն դեպքում, եթե Կառլոն հեռացվի կամ նրա՝ մադրիդյան ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվի:

Անչելոտիի ու «Ռեալի» պայմանագրի ժամկետը գործում է մինչև 2026-ի հուլիսի 1-ը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

20:20 11.02.2025

Հռոմի Պապ. արհեստական ​​ինտելեկտը պետք է ծառայի որպես մշակույթի զարգացման և պահպանման գործիք

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ողջունել է արհեստական ​​ինտելեկտի (AI) օգտագործման հարթակ ստեղծելու առաջարկը՝ ի շահ հասարակության, որը քննարկվում է արհեստական ​​ինտելեկտին նվիրված միջազգային համաժողովում։ Համաժողովը տեղի է ունենում Փարիզում, որը նախագահում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Հուսով եմ, որ այս հանդիպումը կնպաստի հանրային արհեստական ​​ինտելեկտի հարթակի ստեղծմանը, որպեսզի յուրաքանչյուր երկիր կարողանա […] ...

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

20:10 11.02.2025

Փրկարարները Երևանյան լճից դուրս են բերել քաղաքացուն

Փետրվարի 11-ին, ժամը 16:52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանյան լիճը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Գ․ Կ․-ին (ծնված 1957 թ․) դուրս են բերել լճից․ շտապօգնության աշխատակիցներն արձանագրել են վերջինիս մահը։ ...

«Բարսելոնան» վերջին 82 տարում  լավագույն արդյունքն է գրանցել

20:05 11.02.2025

«Բարսելոնան» վերջին 82 տարում լավագույն արդյունքն է գրանցել

«Բարսելոնան» 1943 թվականից հետո տարեսկզբի արդյունավետության լավագույն ցուցանիշն է գրանցել, հաղորդում է Opta-ն: «Բարսելոնան» տարվա առաջին 11 խաղում 41 գոլ է խփել: 1943-ին կատալոնական գթիմը Խոսե Նոգեսի գլխավորությամբ նույնքան խաղում 42 գոլ էր խփել: Լա լիգայի 23-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4-1 հաշվով հաղթել էր անդալուզական «Սևիլիային»: Ֆլիկի գլխավորած թիմը 48 միավորով երրորդ տեղում է: ...

SHANTNEWS

20:00 11.02.2025

SHANTNEWS

Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

19:55 11.02.2025

Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է

Փետրվարի 11-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Գորիս-Հարժիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

ԻՀԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ից հետո արտահերթ նիստ կանցկացնեն Պաղեստինի հարցով

19:50 11.02.2025

ԻՀԿ-ի երկրների արտաքին գործերի նախարարները փետրվարի 27-ից հետո արտահերթ նիստ կանցկացնեն Պաղեստինի հարցով

Իսլամական համագործակցության կազմակերպությանը (ԻՀԿ) մասնակից երկրների արտաքին գործերի նախարարները Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գագաթնաժողովից հետո, որը նախատեսված է փետրվարի 27-ին, Պաղեստինի հարցով արտակարգ հանդիպում կանցկացնեն։ Այս մասին Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտնել է հատուկ մամուլի հաղորդագրությամբ։ «Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթին Պաղեստինի հարցը քննարկել է ԻՀԿ երկրների իր գործընկերների հետ. վերջին մի քանի օրվա ընթացքում նա բանակցություններ […] ...

BACK_TO_TOP