17:45 10.02.2025
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 10-ին այցելել է Ստեփանավան համայնք, հետևել Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասում շենքի հրդեհման հետևանքով իրականացվող աշխատանքների ընթացքին։ Ապա պաշտոնյաներն այցելել են հյուրանոց, որտեղ բնակվում են հրդեհից տուժած բնակիչներ, հետաքրքրվել նրանց կենցաղային պայմաններով, ինքնազգացողությամբ։ Բնակիչները շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետին, Կառավարությանը, մարզպետի և համայնքապետարանի աշխատակազմերին հոգածության համար։
Ինչպես տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից, այցելություն է կատարվել նաև ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Աշոտաբերդ թաղամասի համար շենքերի կառուցման շինհրապարակ։ Պաշտոնյաները հետևել են շինարարության ընթացքին։
Շրջայցից հետո Ստեփանավանի համայնքապետարանում անցկացվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ) նիստը, որը վարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը: Նիստին ներկա են եղել Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Մանուկյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը, ՆԳՆ փրկարարական ծառայության Լոռու մարզային վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը, ՏԿԵ նախարարության, մարզպետի աշխատակազմի և Ստեփանավանի համայնքապետարանի պատասխանատու պաշտոնյաներ։
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել բոլոր պատասխանատուներին, փրկարարական ծառայությանը՝ օպերատիվ գործելու, ինչպես հրդեհաշիջման, այնպես էլ առաջնային աջակցության համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար։
Մարզպետ Արամ Ղազարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ կառավարությանը, ՏԿԵ նախարարությանը, փրկարարական ծառայությանը հրդեհի առաջին իսկ պահից արագ գործելու և ցուցաբերված մեծ աջակցության համար։
Մարզի ղեկավարը ներկայացրել է իրականացված աշխատանքները։ Նշել, որ հրդեհված շենքում հաշվառված է 58 անձ, շենքում փաստացի բնակվել են 42-ը։ 11 ընտանիք՝ 29 անձ, տեղավորվել է հյուրանոցներում, 13 անձ իրենց ցանկությամբ բնակվում է հարազատների տներում։ Հյուրանոցներում բնակվողներն ստանում են երեքանգամյա սնունդ, ամեն օր սնունդ է մատակարարվում նաև հարազատների տներում բնակվողներին։ Հրդեհից տուժած քաղաքացիներին տրամադրվել են նաև հագուստ, հիգիենայի պարագաներ։ Ըստ կարիքների` տրամադրվել է նաև դեղորայք։ 7 դպրոցական ապահովվել է անհրաժեշտ հագուստով և գրենական պարագաներով, և արդեն այսօր հաճախել են դպրոց։ Առաջին օրը շտապօգնության մեքենան իրականացրել է հերթապահություն հյուրանոցների տարածքում։ Մարզի ղեկավարը նշել է նաև, որ ՄՍԾ աշխատակիցների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի աշխատակիցների կողմից իրականացվել է կարիքների գնահատում։
Եղիազար Վարդանյանն իր հերթին նշել է, որ թաղամասի բնակիչների համար շենքերի կառուցման աշխատանքները նախատեսվում է իրականացնել փուլ առ փուլ, օպերատիվ կերպով՝ բնակապահովման խնդիրն արագ լուծելու համար։ Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 10 մլրդ դրամ է հատկացվել Աշոտաբերդ թաղամասում երեք հարկանի 15 շենքերի կառուցման համար։
Նախարարը նշել է, որ հրդեհից տուժած բնակիչների կենցաղային պայմանները պետք է շարունակվեն վարձով բնակարաններում, մինչև բնակարանաշինության ավարտը։
Քննարկվել են նաև այլ հարցեր, տրվել են հանձնարարականներ։
12:23 11.02.2025
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...
12:14 11.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ: ...
12:09 11.02.2025
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետԱդրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […] ...
12:04 11.02.2025
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման ՏյուրպենըՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...
11:55 11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքըԱզգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...