20:27 10.02.2025
Մինչև 19 տարեկանների Հայաստանի հավաքականի հարձակվող Ֆինն Գերագուսյանն անգլիական «Սանդեռլենդի» Մ21 թիմի կազմում երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփել:
Ինչպես նախորդ, այնպես էլ այս խաղում, 17-ամյա ֆուտբոլիստը գրավել է «Վուլվերհեմփթոնի» Մ21 թիմի դարպասը: Այս անգամ խաղն անցկացվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի Մ21 առաջնության շրջանակներում: 14-րդ տուրի տնային մրցավեճում «Սանդեռլենդի» երիտասարդական թիմը հաղթել է 5-0 հաշվով:
Գերագուսյանը նաև երկու գոլային փոխանցում է կատարել:
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը «Սանդեռլենդի» երիտասարդական թիմում առաջին գոլերը խփել էր «Վուլվերհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի գավաթի արտագնա խաղում, որն ավարտվել էր 2-2 հաշվով:
16:32 11.02.2025
Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումը16:32 11.02.2025
Ինչի՞ է հանգեցնում օվկիանոսի տաքացումըՕվկիանոսի տաքացումը հանգեցնում է էքստրեմալ հիդրոօդերևութաբանական իրադարձությունների հաճախականության և մասշտաբների ավելացմանը, ինչպիսիք են ջրհեղեղները, թայֆունները և հորդառատ տեղումները: Ինչպես փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հետազոտությունները ցույց են տալիս, որ թեև օվկիանոսները տաքանում էին 1955-1986 թվականներին, վերջին տասնամյակների ընթացքում տաքացումը շատ արագացել է: Օվկիանոսի ինտենսիվ տաքացումը պայմանավորված է ինչպես մարդածին գործոնով, այնպես էլ հրաբխային […] ...
16:23 11.02.2025
Հայ ըմբիշները 3 ոսկե մեդալ են նվաճել ԷստոնիայումԷստոնիայի մայրաքաղաք Տալինում կայացած Կրիստիան Պաուլսենի անվան հունահռոմեական ոճի ըմբշամարտի հուշամրցաշարում հայ ըմբիշները հաջող են ելույթ ունեցել: Ոսկե մեդալակիր են դարձել Կարեն Խաչատրյանը (87կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ): Սամվել Գրիգորյանն էլ (82 կգ) նվաճել է բրոնզե մեդալ։ ...
16:17 11.02.2025
Մեքենայից գողություն կատարած 60-ամյա տղամարդը ձերբակալվել էՓետրվարի 10-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կայանված «ՎԱԶ 2107» մակնիշի մեքենայի ապակին կոտրել և սրահից գողացել են նվագարկիչ, բարձրախոսներ, բռնակներ, լապտերներ և փաստաթղթեր: Շենգավիթի համայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումներով պարզել են, որ գողությունը կատարել է նույն պողոտայի 60-ամյա բնակիչը։ Նա գողություն կատարելու կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել […] ...
16:11 11.02.2025
Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ. ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳ նախարարությունը շնորհավորել է Իրանի գործընկերներին և ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ: «Ջերմորեն շնորհավորում ենք Իրանի մեր գործընկերներին և բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձի առթիվ։ Մեր ամուր կապը և զարգացող հարաբերությունները կնպաստեն մեր երկրների միջև կապերի էլ ավելի զարգացմանը»,-նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ On the 46th anniversary […] ...
16:05 11.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հնդկաստանի դեսպանինՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը, մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար մեծ ներուժի առկայությունը և դրա իրացման ուղղությամբ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը: Քննարկվել են, մասնավորապես, […] ...
16:00 11.02.2025
Եվրամիությունը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, եթե այլ ելք չլինի․ ՇոլցԵվրամիությունը վճռականորեն կպատասխանի ԱՄՆ մաքսատուրքերին, եթե ԱՄՆ-ն այլ ելք չթողնի, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ «Եթե Եվրամիությունը հայտնվի ամերիկյան մաքսատուրքերի խաչմերուկում, ինչպես դա տեղի է ունենում ներկայումս պողպատի և ալյումինի դեպքում, ապա մենք ենք Եվրոպայի ամենամեծ արտահանող երկիրը։ Եթե ԱՄՆ-ն մեզ այլ ելք չթողնի, Եվրամիությունը վճռականորեն կարձագանքի դրան»,- ասել է Շոլցը Բունդեսթագում բանավեճի ժամանակ։ […] ...