Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Յան Ռեգենսբուրգի» կազմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
-0.91 oC

Սարգիս Ադամյանը գոլի հեղինակ է դարձել «Յան Ռեգենսբուրգի» կազմում

19:55 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը գերմանական «Յան Ռեգենսբուրգ» վերադառնալուց հետո առաջին գոլն է խփել:

«Գրոյտեր Ֆյուրտի» դեմ Երկրորդ Բունդեսլիգայի 21-րդ տուրի արտագնա խաղի 6-րդ րոպեին Ադամյանը բացել է հաշիվը, սակայն ի վերջո թիմը պարտվել է 1-2 հաշվով: Ադամյանը մասնակցել է ամբողջ խաղին:

Հիշեցնենք, որ հայ հարձակվողը վարձավճարով է վերադարձել իր նախկին ակումբ: Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է գերմանական «Քյոլնին»:

«Գրոյտեր Ֆյուրտը» 26 միավորով բարձրացել է 11-րդ տեղ, իսկ «Յան Ռեգենսբուրգը» 14 միավորով վերջին` 18-րդ տեղում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

12:44 11.02.2025

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի առաջարկներ անում են տարբեր երկրներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով ռուս գործիչների՝ ՌԴ-ի միջնորդական ջանքերի պատրաստակամության վերաբերյալ հայտարարություններին: «Ադրբեջանը նույնպե՞ս համարում է, որ միայն Ռուսաստանն է կարող… Այսինքն՝ մենք և Ադրբեջանը սպառե՞լ ենք բոլոր հնարավոր միջոցները: Առաջարկում են […] ...

Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

12:41 11.02.2025

Ոստիկանությանը հասանելիություն կտրվի պետական կառույցների տեսանկարահանող սարքերին. օրենսդրական փաթեթը քննարկվել է առաջին ընթերցմամբ

ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենսդրական փաթեթով առաջարկվում է ոստիկանությանը տալ իրավասություն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպություններից ու հիմնարկներից, էլեկտրոնային համակարգերի միջոցով (տեսանկարահանող համակարգերով) վերահսկվող ավտոկայանատեղեր ունեցող ավտոկայանատեղի գործունեությունը կազմակերպող կառույցներից, օդանավակայաններից եւ պետական սահմանի անցման կետերից պահանջելու եւ ստանալու տեսագրություններ, ունենալու հասանելիություն դրանց տարածքում շինության […] ...

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը․ Պապիկյան

12:34 11.02.2025

Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության, խաղաղության և կայունության ապահովմանը․ Պապիկյան

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 11-ին մասնակցել է «Aero India» ցուցահանդեսի շրջանակում անցկացվող պաշտպանության նախարարների՝ «Կառուցել դիմադրողականությունը միջազգային պաշտպանության և գլոբալ ներգրավման միջոցով» թեմայով կոնկլավին, հանդես եկել ելույթով։ Ողջունելով կոնկլավի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով հնդկական կողմին ջերմ հյուրընկալության համար՝ Սուրեն Պապիկյանը նշել է, որ Հայաստանի ու Հնդկաստանի համատեղ ջանքերն ուղղված […] ...

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

12:31 11.02.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ: Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդին ուղղված ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջնահերթ է համարում […] ...

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

12:27 11.02.2025

Հայ վարպետները Հնդկաստանում մասնակցում են Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնին

Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և […] ...

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

12:23 11.02.2025

Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Փետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...

BACK_TO_TOP