16:16 10.02.2025
Փետրվարի 4-5-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը, իսկ փետրվարի 6-ին՝ Ազգային աղոթքի նախաճաշը։
Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հիշյալ գագթնաժողովին և Ազգային աղոթքի նախաճաշին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին ներկայացնում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական Հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը:
Միջոցառմանը ուղերձով հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ինչպես նաև բանախոսություններ են ներկայացրել քաղաքական, կրոնական գործիչներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և փորձագետներ։
Նույն օրերին կայացած Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովը համախմբել էր ԱՄՆ կոնգրեսականների, տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր առաջնորդների, իրավապաշտպանների` քննարկելու կրոնական ազատության, մարդու իրավունքների հիմնախնդիրներն ու մարտահրավերները և դրանց հաղթահարման ուղիները:
Գագաթնաժողովի ընթացքում ելույթ է ունեցել նաև ԱՄՆ փոխնախագահ Ջ. Դ. Վենսը՝ վերահաստատելով ԱՄՆ հանձնառությունը պաշտպանելու կրոնական համայնքների իրավունքները։ Գագաթնաժողովի նիստերին մասնակցում էր նաև Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը (ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ)։
Հայր Գարեգինը իր մասնակցությունն է բերել նաև ԱՄՆ Կոնգրեսում գագաթնաժողովի շրջանակներում կազմակերպված նիստին` բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության, բռնի տեղահանված արցախահայության իրավունքների պաշտպանության, ինչպես և Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հրամայականը: ԱՄՆ կոնգրեսականների հետ առանձին հանդիպումների ընթացքում Հայր Սուրբը ներկայացրել է մանրամասն զեկույցներ, որոնք պատրաստվել էին Ամերիկայի Հայ իրավաբանների ասոցիացիայի հետ համատեղ։
Զեկույցներում փաստագրված էին Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակվող խախտումները և մշակութային ժառանգության ոչնչացումը, որոնք պաշտոնապես ներկայացվեցին ԱՄՆ օրենսդիրներին՝ հարցի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու և գործուն քայլերի ձեռնարկման նպատակով։
12:14 11.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ին12:14 11.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ: ...
12:09 11.02.2025
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետԱդրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […] ...
12:04 11.02.2025
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման ՏյուրպենըՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...
11:55 11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքըԱզգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...
11:45 11.02.2025
CNN. Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ կառավարության էթիկայի հարցերով ղեկավարինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ կառավարության Էթիկայի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ուիթեմային։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Հուիտեման հեռուստաալիքին ասել է, որ իր ազատման մասին ծանուցում է ստացել կադրերի վարչությունից՝ նշելով, որ տեղյակ չէ ամերիկյան նախագահի նման քայլի պատճառների մասին։ Նա հավելել է, որ հիասթափված է իր պաշտոնից այդքան շուտ և «առանց որևէ […] ...