Նիկոլ Փաշինյանը Փարիզում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
--3.91 oC

Նիկոլ Փաշինյանը Փարիզում է

14:55 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ աշխատանքային այցով Փարիզում է։ Վարչապետը գրառումն ուղեկցել է համապատասխան տեսանյութով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը փետրվարի 10-11-ն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա: Վարչապետը կմասնակցի Արհեստական բանականության գործողությունների գագաթնաժողովին: Նախատեսված է վարչապետի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

10:52 11.02.2025

Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի մանդատը

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Արմինե Խերանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի նախագահը հայտարարեց, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է ԱԺ պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մասին համապատասխան արձանագրություն, ըստ որի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Խերանյանին։ Երդման […] ...

Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

10:33 11.02.2025

Վթարային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Արաբկիր վարչական շրջաններում և Կոտայքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 12-ին ժամը 10.00-24:00-ն կդադարեցվի Երևանի եւ Կոտայքի մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Քանաքեռ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Կ․Ուլնեցու 1, 2, 51, 58, 70, 72, 74, 76 համարների՝ իրենց կոտորակներով, 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Յ․Լեփսիուսի 2, 6 փողոցների, […] ...

ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին

10:27 11.02.2025

ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն հայտարարել է գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի և երեք ֆուտբոլիստների հետ նոր պայմանագրեր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը: Էնրիկեն փարիզյան ակումբը գլխավորում է 2023 թվականի հուլիսից: ՊՍԺ-ն նոր պայմանագրեր է կնքել նաև մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի, նույն դիրքի խաղացող, պորտուգալացի Նունու Մենդեշի և նրա հայրենակից, […] ...

Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

10:18 11.02.2025

Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

Ովքե՞ր 2025 թվականին, 2024 թվականի հաշվետու տարվա համար, պետք է ներկայացնեն եկամուտների հայտարարագիր։ ՊԵԿ-ն իրազեկող տեսանյութ է տարածել։ ...

Սուրենյանը հայտնել է, թե քանի րոպեով է ավելացել ցերեկվա տևողությունը դեկտեմբերի 21-ի համեմատ

10:12 11.02.2025

Սուրենյանը հայտնել է, թե քանի րոպեով է ավելացել ցերեկվա տևողությունը դեկտեմբերի 21-ի համեմատ

Դեկտեմբերի 21-ի համեմատ ցերեկվա տևողությունը մեծացել է մոտ 51 րոպեով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ ...

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի և դարպասապահի միջև կոնֆլիկտ է հասունանում

10:06 11.02.2025

«Բարսելոնայի» գլխավոր մարզչի և դարպասապահի միջև կոնֆլիկտ է հասունանում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկի և դարպասապահ Ինյակի Պենյայի միջև օրեր առաջ լարված խոսակցություն է եղել, գրում է Sport-ը: Պենյան բացատրություն է պահանջել Ֆլիկից իր՝ վերջին խաղերում մեկնարկային կազմից դուրս մնալու վերաբերյալ: Գերմանացին էլ պատասխանել է, որ դարպասապահն ինքնաքննադատություն չի անում և հետևողական չէ իր սխալների հանդեպ: Նա ընդգծել է նաև, որ Պենյան ուշացել է […] ...

BACK_TO_TOP