Իրանը հայտարարել է, որ շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
-0.91 oC

Իրանը հայտարարել է, որ շահագրգռված չէ ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրով

14:03 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ-ի հետ նոր համաձայնագրի կնքումը չի բխի Իրանի ազգային շահերից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը։

«ԱՄՆ-ը երբեք վստահելի չի եղել և այժմ էլ չի կարելի վստահել: ԱՄՆ-ի հետ գործարքը պետք է շահավետ լինի երկու կողմերի համար: Այսօր մենք չենք կարծում, որ ԱՄՆ-ի հետ գործարքը կբխի մեր շահերից»,- ասել է նա Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերության եթերում:

Արեֆը ելույթ է ունեցել Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։

Քաղաքական գործչի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «նախկինում արդեն ցույց է տվել, որ իրեն վստահել չի կարելի»։

«Դժվար թե նա հիմա փոխի իր վարքը»,- նշել է Արեֆը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

12:04 11.02.2025

«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենը

ՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...

SHANTNEWS

12:00 11.02.2025

SHANTNEWS

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

11:55 11.02.2025

Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը

Ազգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...

CNN. Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ կառավարության էթիկայի հարցերով ղեկավարին

11:45 11.02.2025

CNN. Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ կառավարության էթիկայի հարցերով ղեկավարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ կառավարության Էթիկայի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ուիթեմային։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Հուիտեման հեռուստաալիքին ասել է, որ իր ազատման մասին ծանուցում է ստացել կադրերի վարչությունից՝ նշելով, որ տեղյակ չէ ամերիկյան նախագահի նման քայլի պատճառների մասին։ Նա հավելել է, որ հիասթափված է իր պաշտոնից այդքան շուտ և «առանց որևէ […] ...

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը. WTA

11:31 11.02.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը. WTA

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում մնացել է 48-րդ տեղում: Առաջատարը մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում ամերիկուհի Կորի Գաուֆն է: ...

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից

11:26 11.02.2025

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով: Մասնավորապես, Գերմանիա մեքենաների մատակարարումները […] ...

BACK_TO_TOP