11:23 10.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել հնդկական և համաշխարհային կինոյի աստղ Ռաջ Կապուրի 100-ամյակի շրջանակում կայացած հնդկական ֆիլմերի փառատոնի բացմանը։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ողջունելով ներկաներին և կարևորելով Հայաստանի և Հնդկաստանի միջև բազմակողմ համագործակցությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Հայաստանում հնդկական կինոյի օրերի անցկացումն արդեն դարձել է բարի ավանդույթ։
«Ռաջ Կապուրը մեծ կինոժառանգություն է թողել՝ հանդիսատեսին փոխանցելով նաև ժամանակի ոգին։ Նրա արվեստն աչքի է ընկնում մարդասիրությամբ, նրա կերպարները ներկայացնում են հասարակ ժողովրդի պատմությունը, ցավը, ուրախությունն ու հույսերը։ Ռաջ Կապուրի ֆիլմերը յուրահատուկ գույն են ավելացնում Հնդկաստանի մշակութային խճանկարին և դարձել են հնդկական կինոյի խորհրդանիշերը՝ միաժամանակ հարստացնելով նաև համաշխարհային կինեմատոգրաֆիայի գանձարանը:
Նրա կինոն շարունակում է հուզել մարդկանց սրտերը, իսկ նրա դավանած գաղափարները շարունակում են ուղենիշ լինել շատերիս համար։ Նրա ֆիլմերը հանդիսատեսն այսօր ևս դիտում է սիրով, որը փաստում է՝ կինոն կարևոր գործիք է համամարդկային գաղափարներ տարածելու և մարդկանց կրթելու համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ փառատոնը նաև հիմք կհանդիսանա երկու երկրների կինոգործիչների միջև համագործակցությունը խորացնելու և համատեղ ֆիլմեր ստեղծելու համար:
Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհայի, նախաձեռնության համար և վերահաստատել ԿԳՄՍՆ պատրաստակամությունը տարբեր ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու գործում։
Նշենք, որ փառատոնի շրջանակում տեղի է ունեցել նաև Ռաջ Կապուրի գործունեությանը նվիրված լուսանկարների ցուցահանդես։
12:23 11.02.2025
Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներՓետրվարի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Աղավնաձոր բնակավայրում և բնակավայրի միջնակարգ դպրոցում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: ...
12:14 11.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 395․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 406 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 413 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․06 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․14 դրամ: ...
12:09 11.02.2025
Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետԱդրբեջանի և Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունները բավականին մեծ դեր են խաղում և խաղացել վերջին ժամանակների բոլոր իրադարձությունների մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փաթեթ է ներկայացրել Ադրբեջանին և մինչև օրս պատասխանը չի ստացել ադրբեջանական կողմից: Սիմոնյանը նշեց՝ միգուցե, դա […] ...
12:04 11.02.2025
«Մանչեսթեր Սիթի»-«Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման ՏյուրպենըՈՒԵՖԱ-ն որոշել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղային օրվա հանդիպումների մրցավարական անձնակազմերը: «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» Մադրիդ հանդիպումը կսպասարկի ֆրանսիացի Կլեման Տյուրպենի գլխավորած մրցավարական անձնակազմը: Ֆրանսիացի Ժերոմ Բրիսարը կլինի VAR-ի պատասխանատուն: «Բրեստ» – ՊՍԺ խաղը կսպասարկի Իրֆան Պելտոն (Բոսնիա և Հերցեգովինա), VAR-ի պատասխանատուն կլինի Տոմաշ Կվյատովսկի (Լեհաստան): «Յուվենտուս» – ՊՍՎհանդիպումը կսպասարկիԴանիել Զիբերտը (Գերմանիա), Կրիստիան […] ...
11:55 11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքըԱզգային ժողովը փետրվարի 11-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Նիստի սկզբում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է թիվ 24 արձանագրությունը, ըստ որի` «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած պատգամավորի մանդատը տրվում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թենածու Արմինե Խերանյանին: «ԱԺ […] ...