11:06 10.02.2025
ՀՖՖ Հաղորդակցության բաժինը սկսում է հավատարմագրումը ՈւԵՖԱ Կանանց 2025 թվականի Ազգերի լիգայի խաղարկության Հայաստան-Լիխտենշտեյն և Հայաստան-Ղազախստան հանդիպումների համար։
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կկայանա փետրվարի 21-ին, իսկ Հայաստան-Ղազախստան հանդիպումը փետրվարի 25-ին Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն ժամը 14:30-ին:
Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին, պետք է մինչև փետրվարի 17-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:
Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:
11:55 11.02.2025
Մեկնարկել է ԱԺ հերթական նիստերի աշխատանքը11:45 11.02.2025
CNN. Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ կառավարության էթիկայի հարցերով ղեկավարինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է ԱՄՆ կառավարության Էթիկայի գրասենյակի ղեկավար Դեյվիդ Ուիթեմային։ Այս մասին հայտնել է CNN-ը։ Հուիտեման հեռուստաալիքին ասել է, որ իր ազատման մասին ծանուցում է ստացել կադրերի վարչությունից՝ նշելով, որ տեղյակ չէ ամերիկյան նախագահի նման քայլի պատճառների մասին։ Նա հավելել է, որ հիասթափված է իր պաշտոնից այդքան շուտ և «առանց որևէ […] ...
11:31 11.02.2025
Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը. WTAՀայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում մնացել է 48-րդ տեղում: Առաջատարը մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում ամերիկուհի Կորի Գաուֆն է: ...
11:26 11.02.2025
Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարիցԻլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով: Մասնավորապես, Գերմանիա մեքենաների մատակարարումները […] ...
11:21 11.02.2025
Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցելԵրեքշաբթի առավոտյան Արեգակի վրա M կարգի բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Փետրվարի 11-ին 25 րոպե տևողությամբ M1.6 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06W88) խմբում ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: ...
11:15 11.02.2025
Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովինԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը` երկրորդ ընթերցման համար Նախագծի նպատակն է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Լրամշակված նախագծերի փաթեթով […] ...
11:02 11.02.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք […] ...