Ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
--2.91 oC

Ոստիկանները սպանության փորձ կատարած 48-ամյա տղամարդուն վնասազերծել և ձերբակալել են

10:20 10.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 9-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ջրաբեր գյուղում վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում հնչել են նաև կրակոցներ։

Կարճ ժամանակ անց ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել «Աբովյան» բժշկական կենտրոնից, որ պատռված վերքով բուժօգնության են դիմել Շիրակի մարզի Բյուրակն գյուղի 36-ամյա և բաց հրազենային կոտրվածքով՝ Բերքաբեր գյուղի 40-ամյա բնակիչներ։
Կոտայքի քրեական և համայնքային ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ, ըստ նախնական տվյալների, Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա տղամարդը գնացել է Նոր Գյուղ համայնքում գտնվող 40-ամյա տղամարդու տուն, սպանելու նպատակով հարձակվել այնտեղ գտնվող 36-ամյա տղամարդու վրա։ Նա նույն վայրում գտնվող էլեկտրոնային սղոցով հարվածել է 36-ամյա տղամարդու գլխին, վերցրել կացին, կրկին հարվածներ հասցրել նրան, ինչից հետո իր մոտ գտնվող ատրճանակից կրակոցներ արձակել օգնության հասած 40-ամյա տղամարդու վարած «Կիա» մակնիշի մեքենայի ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս ստացել է հրազենային վնասվածք։

Հնարավոր զարգացումները կանխելու համար՝ 48-ամյա տղամարդուն ձերբակալելու նպատակով քրեական ոստիկաններն այցելել են նրա բնակության վայր։ Տեսնելով ոստիկաններին՝ նա մեքենայով դիմել է փախուստի։ Հետապնդելու ընթացքում հասնելով Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղում գտնվող գազալցակայան, կայանել է մեքենան, 2 կրակոց է արձակել քրեական ոստիկանների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է ծառայողական մեքենային։

Հետապնդելու ընթացքում տեսնելով, որ կրկին կրակոց է արձակում իրենց ուղղությամբ, քրեական ոստիկանն իրեն ամրակցված «Մակարով» ատրճանակից 2 նախազգուշական կրակոց է արձակել օդ, ինչից հետո մեկ անգամ կրակել է մեքենայի անվադողի ուղղությամբ։ Օգնության հասած պարեկների կողմից կանգնեցվել է հետապնդվող մեքենան։ Տղամարդը վնասազերծվել և ձերբակալվել է։
Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված վիճակում։ Փամփշտատուփի մեջ առկա է եղել ևս 1 փամփուշտ, իսկ գրպանում 3,15 գրամ դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։

Ձերբակալվածը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը. WTA

11:31 11.02.2025

Էլինա Ավանեսյանը պահպանել է դիրքը. WTA

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը WTA-ի թարմացված վարկանիշային աղյուսակում մնացել է 48-րդ տեղում: Առաջատարը մնում է բելառուս Արինա Սաբալենկան, երկրորդը լեհ Իգա Շվյոնտեկն է, երրորդ տեղում ամերիկուհի Կորի Գաուֆն է: ...

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից

11:26 11.02.2025

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից

Իլոն Մասկի կարողությունը 2025 թվականին առաջին անգամ իջել է 400 միլիարդ դոլարից՝ նրա հիմնած Tesla ընկերության բաժնետոմսերի գնի զգալի անկման ֆոնին: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։ Ավտոարտադրողի բաժնետոմսերի արժեքը դեկտեմբերի կեսերին պատմական առավելագույնին հասնելուց հետո ընկել է 27 տոկոսով։ Անկումը հատկապես կտրուկ էր անցած շաբաթ, երբ Tesla-ի բաժնետոմսերն ընկան 11%-ով: Մասնավորապես, Գերմանիա մեքենաների մատակարարումները […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

11:21 11.02.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Երեքշաբթի առավոտյան Արեգակի վրա M կարգի բռնկում է գրանցվել, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից (IPG): «Փետրվարի 11-ին 25 րոպե տևողությամբ M1.6 բռնկում է գրանցվել արևային բծերի 3981 (N06W88) խմբում ռենտգենյան տիրույթում»,- հայտնում է IPG-ն։ Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M և X: ...

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

11:15 11.02.2025

Առաջարկվում է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը քննարկման է ներկայացրել Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը` երկրորդ ընթերցման համար Նախագծի նպատակն է քննչական մարմինների ղեկավարների և նրանց տեղակալների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորությունը վերապահել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Լրամշակված նախագծերի փաթեթով […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

11:02 11.02.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 10-11-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ պարտադիր զինվորական զորակոչից խուսափելու՝ 35, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 23, թմրանյութի հայտնաբերման՝ 17, անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք […] ...

Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատուկ պահպանվող տարածքում

10:55 11.02.2025

Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի հատուկ պահպանվող տարածքում

Մայր ընձառյուծն իր մեծացած ձագի հետ կրկին արձանագրվել են ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում։ Մեկնարկած տարվա ընթացքում ՇՄՆ «Զանգեզուր» կոնսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) համատեղ մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքում առաջին անգամ հաջողվել է ֆիքսել մայր ընձառյուծին և ձագին։ ...

BACK_TO_TOP