Թրամփի խորհրդականը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի հետ Թրամփի զրույցի մասին լուրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
--7.91 oC

Թրամփի խորհրդականը ոչ հաստատել, ոչ հերքել է Պուտինի հետ Թրամփի զրույցի մասին լուրերը

23:28 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը հստակ պատասխան չի տվել հարցին, թե արդյոք Թրամփն ու ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը արդեն հեռախոսազրույց են ունեցել։

«Նախագահից առաջ այս մասին չեմ խոսի, իհարկե, շատ նուրբ բանակցություններ են ընթանում»,-ասել է նա։

Վալցը հավելել է, որ Թրամփը վճռական է ուկրաինական հակամարտությունը լուծելու հարցում, և որ դա անելու համար պատրաստ է «հարկեր, մաքսատուրքեր և պատժամիջոցներ սահմանել»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

03:16 11.02.2025

Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում: Ավստրալիայում կայացած UFC 312-ի գլխավոր մենամարտում Դյու Պլեսին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Շոն Սթրիքլենդին (50-45, 50-45, 49-46): Այս հաղթանակը 23-րդն է Դյու Պլեսիի կարիերայում, նա նաև երկու պարտություն ունի: Սթրիքլենդը գրանցել է 29 հաղթանակ և ունի 7 պարտություն: ...

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

03:08 11.02.2025

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

02:40 11.02.2025

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին  հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […] ...

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

02:21 11.02.2025

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ: ...

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

01:45 11.02.2025

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

Ֆրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […] ...

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […] ...

BACK_TO_TOP