Կրթության և հզորացման տեսլական․ Աննա Հակոբյանը Qatar Foundation-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
--7.91 oC

Կրթության և հզորացման տեսլական․ Աննա Հակոբյանը Qatar Foundation-ում

19:45 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 9-ին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի պատվիրակության անդամները և Կատարում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները շրջայց կատարեցին Կատարի խոշորագույն կրթական, հետազոտական և սոցիալական զարգացման հաստատություններից մեկում՝ Qatar Foundation-ում։ Այցի ընթացքում պատվիրակությունը ծանոթացավ հիմնադրամի գործունեությանը, կրթական և հետազոտական ծրագրերին, ինչպես նաև սոցիալական ներառականության ոլորտում իրականացվող նախաձեռնություններին, հայտնում են «Իմ Քայլը» հիմնադրամից։

«Պատվիրակությանը դիմավորեց Qatar Foundation-ի ակադեմիական հարցերով գործադիր տնօրեն Աբիր Ալ Խալիֆան, ով ներկայացրեց հիմնադրամի տեսլականը, հիմնական ուղղություններն ու կրթական նորարարական մոտեցումները։ Նա ընդգծեց, որ հիմնադրամի հիմնական առաքելությունն է զարգացնել գիտելիքի վրա հիմնված հասարակություն՝ կրթության, հետազոտությունների և համայնքային ներգրավվածության միջոցով։

Շրջայցի ընթացքում պատվիրակությանը միացավ նաև Սեբաստիան Օլիվեր Դը Գրոտը, ով հանդիսանում է Qatar Foundation-ի ռազմավարական զարգացման մենեջերը։ Նա առավել մանրամասն ներկայացրեց հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ կրթական նախաձեռնությունները ներառում են ոչ միայն ակադեմիական ոլորտը, այլև տարբեր սոցիալական, առողջապահական և հասարակական աջակցության ծրագրեր։ Մասնավորապես, ներկայացվեցին կանանց հզորացման, հատուկ կարիքներով երեխաների աջակցության, սպորտային կրթության, բուժքույրական դպրոցի, ինչպես նաև ներառական կրթության ոլորտում իրականացվող նախագծերը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հնարավոր համագործակցության ուղիները։ Պատվիրակության անդամները ներկայացրեցին «Իմ Քայլը» հիմնադրամի ծրագրերը՝ ընդգծելով, որ թեև դրանք մասշտաբով համեմատաբար փոքր են, սակայն ունեն մեծ ներուժ՝ դրական փոփոխություններ առաջ բերելու համար։ Յուրաքանչյուր փոքր քայլ, եթե տարվում է ռազմավարական տեսլականով, կարող է վերածվել գլոբալ փոփոխությունների, ինչն էլ համահունչ է թե՛ Հայաստանի, թե՛ Կատարի կրթական և սոցիալական զարգացման հեռանկարներին։

Այցի ավարտին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հիշատակի մատյանում շնորհակալական գրառում թողեց։ Qatar Foundation-ում անցկացված այս հանդիպումը նոր հարթակ ստեղծեց հնարավոր համագործակցության համար, որը կարող է բերել երկկողմանի զարգացման ու փորձի փոխանակման»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

03:16 11.02.2025

Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում

Հարավաֆրիկյան Հանրապետությունը ներկայացնող Դրիկուս Դյու Պլեսին երկրորդ անգամ պաշտպանել է չեմպիոնությունը UFC-ի միջին քաշային կարգում: Ավստրալիայում կայացած UFC 312-ի գլխավոր մենամարտում Դյու Պլեսին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է ամերիկացի Շոն Սթրիքլենդին (50-45, 50-45, 49-46): Այս հաղթանակը 23-րդն է Դյու Պլեսիի կարիերայում, նա նաև երկու պարտություն ունի: Սթրիքլենդը գրանցել է 29 հաղթանակ և ունի 7 պարտություն: ...

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

03:08 11.02.2025

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

02:40 11.02.2025

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին  հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […] ...

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

02:21 11.02.2025

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ: ...

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

01:45 11.02.2025

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

Ֆրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […] ...

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […] ...

BACK_TO_TOP