Սաուդյան Արաբիան մերժել է Նեթանյահուի խոսքերը պաղեստինցիներին տեղափոխելու մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
--5.91 oC

Սաուդյան Արաբիան մերժել է Նեթանյահուի խոսքերը պաղեստինցիներին տեղափոխելու մասին

10:50 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիան մերժել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի խոսքերը պաղեստինցիների վերաբնակեցման և թագավորության տարածքում պաղեստինյան պետության ստեղծման մասին։ Այս մասին ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Ավելի վաղ իսրայելական հեռուստատեսության 14-րդ ալիքի հաղորդավարը Նեթանյահուի հետ հարցազրույցի ժամանակ, հավանաբար, սխալ էր արտահայտվել՝ ասելով «Սաուդյան պետություն» ոչ թե «Պաղեստին պետություն»: Իսրայելի վարչապետը ուղղել է նրան՝ հավելելով.

«Եթե, իհարկե, չեք ուզում Պաղեստին պետությունը լինի Սաուդյան Արաբիայում, նրանք շատ տարածքներ ունեն»։

«Թագավորությունը վերահաստատում է իր կատեգորիկ հակազդեցությունը նման հայտարարություններին, որոնց նպատակն է շեղել ուշադրությունը Գազայի հատվածում մեր պաղեստինցի եղբայրների դեմ իսրայելական օկուպանտների կողմից իրականացվող շարունակական հանցագործություններից, ներառյալ՝ էթնիկ զտումները:

Եղբայրական պաղեստինցի ժողովուրդն ունի իր հողի իրավունքը, նրանք այլմոլորակայիններ կամ տեղահանվածներ չեն, որոնք կարող են վտարվել, երբ դաժան օկուպանտները ցանկանան»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

03:08 11.02.2025

Բագրատունյաց պողոտայի ավտոպահեստամասերի պահեստի տանիքում բռնկված հրդեհը մարվել է

Փետրվարի 10-ին, ժամը 23:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում գտնվող ավտոպահեստամասերի պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և […] ...

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

02:40 11.02.2025

Անգոլայում 2025 թվականի սկզբից գրանցվել է խոլերայի մոտ 3000 դեպք

Անգոլայի առողջապահության նախարարությունը 2025 թվականի սկզբից գրանցել է խոլերայի ավելի քան 2880 հաստատված դեպք։ 97 հիվանդ մահացել է: Այս մասին  հայտնել է Angop լրատվականը՝ վկայակոչելով նախարարության տվյալները։ Խոլերայի դեպքերի մեծ մասը գրանցվել է Լուանդա նահանգում՝ 1425: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ 2021 թվականից ի վեր խոլերայի դեպքերն աշխարհում աճում են։ Առավել բարդ իրավիճակ է […] ...

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

02:21 11.02.2025

Քելլոգը կարող է առաջիկա շաբաթներին Թրամփին ներկայացնել Ուկրաինայի ծրագիրը. Bloomberg

Ռուսաստանի և Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգն առաջիկա շաբաթներին ԱՄՆ նախագահին կներկայացնի ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ակնկալվում է, որ Քելլոգը տեղեկություններ կստանա Գերմանիայում կայանալիք Մյունխենի անվտանգության համաժողովի պաշտոնյաներից, ինչպես նաև Կիև և այլ եվրոպական մայրաքաղաքներ կատարած այցերի ժամանակ: ...

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

01:45 11.02.2025

Պատմության մեջ առաջին անգամ հայ գոլֆիստը մասնակցել է DP World Tour-ին

Ֆրանսահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանն առաջին մարզիկն է, որ Հայաստանի դրոշի ներքո մասնակցել է DP World Tour-ին: Բեքիրյանը, որը 2024-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայաստանի քաղաքացիություն էր ստացել, հեղինակավոր մրցաշարում զբաղեցրել է 20-րդ տեղն ու կշարունակի պայքարը: «Ինձ համար շատ բարդ ու պատասխանատու օր էր, բայց շատ երջանիկ եմ իմ երկրի՝ Հայաստանի համար: Ուրախ եմ, […] ...

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

01:39 11.02.2025

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից. The Washington Post

Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից: Այս վերնագրով հոդված է հրապարակել The Washington Post – ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը: Հոդվածը Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին է: «Դոնալդ Թրամփը խոստացել է պաշտպանել Հայաստանի քրիստոնյաներին։ Նա կարող է սկսել Ռուբեն Վարդանյանից։ Ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու […] ...

Շենգավիթում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

00:57 11.02.2025

Շենգավիթում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Արդեն ընթացքի մեջ են Խարբերդի նոր մանկապարտեզի և ջրագիծի կառուցման աշխատանքները։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Խարբերդ, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ՝ ստուգելու կատարված աշխատանքները և քննարկելու ապագայում իրականացվելիք նախագծերը։ Մանրամասները՝ ռեպորտաժում։ ...

BACK_TO_TOP