Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 02 2025
  • $
    396.41
  • RUBLE
    4.09
  • 409.45
WEATHER
0.09 oC

Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն

10:00 09.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։

Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։

Դիլիջանի և Ոսկեպարի ոլորանները, Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները (մերկասառույց)։

Ջուջևան-Ոսկեպար, Գեղարոտ-Ջամշլու, Նորաշեն-Ալագյազ ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում (մառախուղ) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Տավուշի մարզում, Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

19:47 10.02.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Փետրվարի 3-ից 10-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4949 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 292 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 184, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 282 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 42, չամրակապված վարելու՝ 952, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 251, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […] ...

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

19:43 10.02.2025

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 10-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...

Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

19:36 10.02.2025

Գվատեմալայում ավտոբուսն ընկել է գետը. զոհվել է ավելի քան 30 մարդ

Գվատեմալայի մայրաքաղաքում ավտոբուսը կամրջից ընկել է գետը, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է գվատեմալական Prensa Libre հրատարակությունը՝ վկայակոչելով փրկարարներից ստացված տեղեկությունները։ Հաղորդվում է, որ պատահարի հետևանքով առնվազն 31 մարդ մահացել է, ևս մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում է: Աղբյուրի փոխանցմամբ՝ տեղում փրկարարներն աշխատում են ողջ մնացածներին գտնելու […] ...

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

19:26 10.02.2025

Քաղաքացին փորձել է նետվել Կիևյան կամրջից

Փետրվարի 10-ին՝ ժամը 17:36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Կիևյան կամրջից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ խումբը: Փրկարարները հոգեբանի հետ համատեղ կանխել են ինքնասպանության փորձը. քաղաքացին տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին: ...

Թրամփը խոստացել է «նոր վայր» կառուցել պաղեստինցիների համար

19:20 10.02.2025

Թրամփը խոստացել է «նոր վայր» կառուցել պաղեստինցիների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածը վերականգնելու իր ծրագիրը չի ներառում պաղեստինցիների՝ իրենց նախկին տարածքներ վերադառնալու հնարավորությունը՝ հավելելով, որ նրանց համար նոր անվտանգ համայնքներ կկառուցվեն։ «Ոչ, նրանք չեն կարող վերադառնալ», – ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով պաղեստինցիների՝ Գազա վերադառնալու իրավունքի մասին հարցին։ «Եթե նրանք հիմա վերադառնան, տարիներ կանցնեն, մինչև […] ...

Ո՞վ է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

19:14 10.02.2025

Ո՞վ է «Ռեալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Ամառային տրանսֆերային պատուհանին «Ռեալի» գլխավոր թիրախը «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբան է, գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ հղում անելով RMC-ին: «Արսենալը» 23-ամյա խաղացողից բաժանվելու մտադրություն չունի և պատրաստվում է խոշոր գումար պահանջել «Ռեալից»: Եթե ֆրանսիացին տեղափոխվի «Ռեալ», ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ամենաթանկարժեք պաշտպանը ֆուտբոլի պատմության մեջ: Սալիբան այս մրցաշրջանում 33 խաղում խփել է 2 գոլ, նրա […] ...

BACK_TO_TOP