22:13 08.02.2025
Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։
ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։
Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է.
«Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան է և վկայություն մեր ժողովրդավարության մեջ և նաև մեր երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում Ձեր ներդրման ճանաչման։ Շնորհավորում եմ»։
Տորբյորն Յագլանդն իր կողմից նշել է.
«Մեծ պատիվ է, մեծ հաճույք է ստանալ այս Շքանշանը։
Պարո՛ն նախարար, կուզեի մի գեղեցիկ պատմություն պատմել Ձեզ։ Այո, և բոլորին, ովքեր այստեղ են։ Քանի որ առաջին անգամ ես ծանոթացա հայի և Հայաստանի հետ, երբ արտգործնախարար էի։ Ես այցելում էի Ռամալլահ՝ Արևմտյան ափում, և դա Ռամադանի վերջն էր, և Յասեր Արաֆատը սովորություն ուներ հրավիրել տարածաշրջանի, Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներին ճաշի։ Ռամադանի վերջին օրը։
Ինձ էլ հրավիրեցին, քանի որ այնտեղ էի, և ես նստած էի Յասեր Արաֆատի կողքին, իսկ իմ աջ կողմում (նկատի ունեմ՝ Երուսաղեմի բոլոր կրոնական առաջնորդներն այնտեղ էին), իմ աջ կողմում կար մի տարեց մարդ։ Ես չգիտեի, թե ով է նա, բայց նա շատ տարօրինակ հագուստ ուներ, պետք է ասեմ, ինչպես մյուս բոլոր կրոնական առաջնորդները։
Նա տարեց էր, ես չէի կարծում, թե նա գիտեր՝ ով եմ ես, բայց որոշ ժամանակ անց նա իմացավ։ Այսպիսով, նա իմացավ, որ ես Նորվեգիայի արտգործնախարարն եմ, և գիտե՞ք՝ թե ինչ արեց։ Իր գրպանից հանեց մի փաստաթուղթ և ասաց. «Այս փաստաթուղթը հետևել է ինձ ողջ կյանքում, այն փրկել է իմ կյանքը»։ Դա Նանսենի անձնագիր էր։
Այդ էր պատճառներից մեկը, թե ինչու ես առաջին անգամ այդքան կապվեցի Հայաստանի հետ, կարծում եմ։ Եվ ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ինչ-որ բան անել Եվրոպայի խորհրդի կողմից, նախ՝ երբ դուք միացաք Եվրոպայի խորհրդին։ Ես այն ժամանակ այնտեղ չէի, բայց հետագայում մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ և նոր պրակտիկա ստեղծելու, և այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար։ Եվ ես շատ ուրախ եմ տեսնել, և մենք նաև, կարծում եմ, մեծ ներդրում ունեցանք խորհրդարանական հանրապետությանն անցման գործում, որն այժմ դուք ունեք։ Այսպիսով, ես իսկապես խորապես շոյված եմ, և շատ շնորհակալ եմ։ Հայաստանը միշտ իմ սրտում կլինի։ Շնորհակալություն»։
Հանդիպմանն Արարատ Միրզոյանը և Թյորնբորն Յագլանդը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։
01:05 09.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ01:23 09.02.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Նավաֆ Սալամին՝ Լիբանանի վարչապետ նշանակվելու կապակցությամբՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […] ...
01:14 09.02.2025
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն ենՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։ ...
01:05 09.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […] ...
00:54 09.02.2025
Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։ ...
23:21 08.02.2025
Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներինԻսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […] ...
23:02 08.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...