Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--1.91 oC

Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներին

20:52 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։

Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նաև հոգեբաններ։

Հարցազրույցը հաջողությամբ հաղթահարածները կհամալրեն նորաստեղծ ուսումնական հաստատության անձնակազմը։

Նույն օրը ՆԳ նախարարը հետևել է նաև Պետական պահպանության գլխավոր վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայողների վերապատրաստման դասընթացի գործնական պարապմունքին:

Նախարարը կարևորել է Ոստիկանության Գվարդիայի ձևավորմանն ընդառաջ, ինչպես նաև ուժի կիրառման նոր ստանդարտի ներդրման համատեքստում ծառայողների շարունակական վերապատրաստումները՝ նշելով, որ դասընթացներին մասնակցությունը հնարավորություն կտա զարգացնել մասնագիտական կարողությունները, շտկել թերությունները և առավել արդյունավետ լուծել գործնական խնդիրները:

Վերապատրաստման գործնական փուլի շրջանակում տարբեր սցենարային իրավիճակներում մարտավարական հնարքների կիրառումը հնարավորություն է տալիս ծառայողներին ոչ միայն կատարելագործել ուժային միջոցների համաչափ գործադրման հմտությունները, այլև զարգացնել ռիսկային իրավիճակներում մարտավարական մտածողությունը և գործնական մոտեցումները։

Արփինե Սարգսյանը վերապատրաստող անձնակազմի հետ քննարկել է ծառայողների մասնագիտական պատրաստվածության և դասընթացների արդյունավետության մասին հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետին

01:23 09.02.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […] ...

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

01:14 09.02.2025

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01:05 09.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […] ...

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

00:54 09.02.2025

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։ ...

Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներին

23:21 08.02.2025

Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներին

Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:02 08.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP