19:35 08.02.2025
Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը պատժամիջոցներ է կիրառել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանի դեմ, ում իրավասությունը Ռուսաստանը չի ճանաչում, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
«Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը դարձավ առաջին մարդը, ում նկատմամբ կիրառվեցին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած տնտեսական և ճամփորդությունների հետ կապված պատժամիջոցները»,-ասվում է հրապարակման մեջ։
Այս սահմանափակումների ենթակա անձանց ամբողջական ցանկը դեռ հայտնի չէ։
Հրատարակության համաձայն՝ պատժամիջոցները ներառում են ԱՄՆ-ում ակտիվների սառեցում և երկիր այցելելու արգելք և մտցվել են որպես ԱՄՆ քաղաքացիների կամ նրանց դաշնակիցների դեմ հետաքննության միջոցառումների մաս։
01:05 09.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ01:23 09.02.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորանշանակ վարչապետինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն X-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Լիբանանի նորանշանակ վարչապետ Նավաֆ Սալամին։ «Սրտանց շնորհավորում եմ Նավաֆ Սալամին՝ բարեկամ Լիբանանի վարչապետի պաշտոնում նշանակվելու և նոր կառավարության ձևավորման առթիվ։ Ցանկանում եմ հաջողություններ իր պատասխանատու առաքելության իրագործման հարցում։ Հայաստանը պատրաստ է խորացնել բազմակողմ համագործակցությունը Լիբանանի հետ»,- գրել է վարչապետը: Heartfelt congratulations to @nawafasalam on the appointment […] ...
01:14 09.02.2025
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն ենՈւզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։ ...
01:05 09.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […] ...
00:54 09.02.2025
Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։ ...
23:21 08.02.2025
Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներինԻսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […] ...
23:02 08.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...