Պաղեստինցի բանտարկյալները արտաքսվել են Եգիպտոս․ Al-Qahira Al-Ikhbariya – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
--2.91 oC

Պաղեստինցի բանտարկյալները արտաքսվել են Եգիպտոս․ Al-Qahira Al-Ikhbariya

19:25 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գազայի հատվածում՝ հրադադարի շրջանակներում շաբաթ օրը ազատ արձակված 183 պաղեստինցի բանտարկյալներից առնվազն յոթը արտաքսվել են Եգիպտոս։ Այս մասին հայտնում է Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման՝ գերիները Եգիպտոսի տարածք են մտել Գազայի հատվածի հետ սահմանին գտնվող Ռաֆահ անցակետով։ Արտաքսվածների անուններն ու ժամկետները, որոնցով նրանք դատապարտվել են իսրայելական դատարանի կողմից, չեն բացահայտվում։ Դեռևս տվյալներ չկան, թե նրանք կմնան Եգիպտոսում, թե դուրս կբերվեն դրա սահմաններից։

Փետրվարի 8-ի առավոտյան Գազայի կենտրոնական Դեյր էլ-Բալահ քաղաքում երեք պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին։

Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նրանք բոլորն արդեն իսրայելցի զինվորականների կողմից հասցվել են հրեական պետության տարածք։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Իսրայելն, իր հերթին, փետրվարի 8-ին բանտից ազատ է արձակել 183 պաղեստինցի բանտարկյալների, որոնցից 18-ը դատապարտվել են ցմահ ազատազրկման։

Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

01:14 09.02.2025

Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը Al-Beruniy շախմատի մրցաշարի առաջատարներն են

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող «Al-Beruniy» շախմատի միջազգային շրջանային մրցաշարի ավարտին մնացել է 3 խաղափուլ: 6 խաղափուլից հետո մրցաշարի առաջատարներն են հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր ունեն 4.5 միավոր: Շանթից և Հայկից կես միավորով հետ է մնում ուզբեկ գրոսմայստեր Մուխիդին Մադամինովը։ ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

01:05 09.02.2025

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ոսկեպարի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և […] ...

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

00:54 09.02.2025

Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Թե ինչով ավարտվեցին առցանց ուղետոմս գնելու իմ փորձերը»։ ...

Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներին

23:21 08.02.2025

Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներին

Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […] ...

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

23:02 08.02.2025

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Սյունիքի և Լոռու մարզերում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

22:54 08.02.2025

Սյունիքի և Լոռու մարզերում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան […] ...

BACK_TO_TOP