18:13 08.02.2025
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։
«Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Նա ներկայացրել է ԲՏԱ նախարարության տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը միտված յոթամյա նոր ծրագրի փաթեթը, որով պետական աջակցության նոր գործիքակազմ և հարկային արտոնությունների շրջանակ է առաջարկվում տեխնոլոգիական ընկերություններին՝ ոլորտի զարգացման առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։
Օրենքների փաթեթի նպատակն է` բուհերի հետ համագործակցությամբ նոր աշխատակիցների մուտքի ապահովումը տեխնոլոգիական ոլորտ, մասնագիտական բարձր որակավորում ունեցող աշխատանքային միգրանտների ներգրավումը, տնտեսավարող սուբյեկտի մասնագիտական աշխատանք կատարող կադրերի պատրաստման և վերապատրաստման, ինչպես նաև գիտահետազոտական աշխատանքների խթանումը:
Հայկ Ենգիբարյանն անդրադարձել է նաև նախարարության 2025թ. ծրագրերին ու միջոցառումներին, նշել, որ դրանք միտված են տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը՝ ընդգծելով հատկապես «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, որն անշուշտ ամենասպասվածներից է։ Ենգիբարյանը հայտարարել է՝ միջոցառման ընթացքում կտրվի նաև «Ներուժ 6.0»-ի հայտերի ընդունման մեկնարկը։
Ներկաներին ողջունել է նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի ղեկավար Հովհաննես Ալեքսանյանը։ Նա ներկայացրել է հանդիպման նպատակը, նշել, որ մեր հայրենակիցները՝ մասնավորապես հայրենադարձները, սփյուռքը բավարար չափով տեղեկացված չեն իրականացվող ծրագրերին, և հանդիպումը նպատակ ունի հանրայնացնել այդ ծրագրերը։
Միջոցառման ընթացքում մանրամասնորեն ներկայացվել են նախարարության «Ներուժ 6.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագիրը, Plag and Play «Աքսելերացիոն ծրագիրը», «Գաղափարից մինչև բիզնես», «Հաքաթոն», «Մասնագետների պատրաստման ԲՈւՀ-մասնավոր հատված համագործակցություն», ինչպես նաև գործող կրթական և դրամաշնորհային այլ ծրագրերը:
Հանգամանալից ներկայացվել է նաև «Բարձր տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքից բխող արտոնությունները և աջակցման ուղղությունները:
Հանդիպմանը նաև ներկա են գտնվել և իրենց հաջողության պատմություններով կիսվել «Ներուժ» ծրագրի շահառուները:
Հանդիպման ընթացքում բազմաթիվ հարցեր են ուղղվել բանախոսներին, որոնց հանգամանալից պատասխաններ են տրվել»,-ասված է հաղորդագրության մեջ։
23:21 08.02.2025
Նեթանյահու. Իսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնի բոլոր պատանդներինԻսրայելը կոչնչացնի ՀԱՄԱՍ շարժումը և կվերադարձնի Գազայի հատվածում շարժման կողմից պահվող բոլոր պատանդներին։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով Միացյալ Նահանգներում է: «Մենք կոչնչացնենք ՀԱՄԱՍ-ը և կվերադարձնենք մեր պատանդներին: Մենք ամեն ինչ կանենք մեր բոլոր պատանդներին վերադարձնելու համար»,- ասել է Նեթանյահուն՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «լիովին համաձայն է» այդ մտքին: […] ...
23:02 08.02.2025
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
22:54 08.02.2025
Սյունիքի և Լոռու մարզերում ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։ Նորավանի խաչմերուկից Շինուհայր և Սյունիք գյուղի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Լծեն-Տաթև-Կապան […] ...
22:39 08.02.2025
Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […] ...
22:24 08.02.2025
Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […] ...
22:13 08.02.2025
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...