17:45 08.02.2025
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարծիք է հայտնել, որ Գազայի հատվածում Իսրայելի հետ հրադադարի մասին համաձայնագիր կնքելով՝ պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժումը հաղթանակ տարավ ոչ միայն հրեական պետության, այլև ԱՄՆ-ի նկատմամբ։
«Դուք հաղթեցիք Սիոնիստական ռեժիմին (նկատի ունի Իսրայելին) և, ըստ էության, Միացյալ Նահանգներին՝ թույլ չտալով նրանց հասնել իրենց նպատակներից որևէ մեկին»,-ասել է Խամենեին ՀԱՄԱՍ-ի պատվիրակության հետ հանդիպմանը:
«Պաղեստինցիների բոլոր տառապանքների արդյունքը ճշմարտության հաղթանակն էր ստի նկատմամբ, և Գազայի հատվածի ժողովուրդը դարձավ օրինակելի բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են իսլամական դիմադրության գաղափարներին»,- Իրանի առաջնորդի խոսքերը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը:
22:24 08.02.2025
Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրաԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […] ...
22:13 08.02.2025
Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...
21:52 08.02.2025
Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինիՎթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
21:35 08.02.2025
Արարատ-Արմենիան մեկ օրում երկու պարտություն է կրելԿիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։ ...
21:18 08.02.2025
Փետրվարի 10-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենք 9-16 մուտքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ թաղ. 1, 4, 5, 6, 10 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդները, Նար-Դոսի փ. 48-75 առանձնատներ և […] ...