Վարչապետի որոշմամբ Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
0.09 oC

Վարչապետի որոշմամբ Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ

16:44 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լոռու մարզի Ստեփանավան համայնքում այսօր տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ աշխատանքային խումբ (շտաբ) և հաստատել է շտաբի կազմը: Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարությունից:

Օպերատիվ շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Օպերատիվ աշխատանքային խումբը պետք է կազմակերպի հրդեհի հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումներ և արդյունքների վերաբերյալ վարչապետին պարբերաբար ներկայացնի տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության՝ առաջարկություններ:

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ժամը 4:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի փայտաշեն շենքերից մեկում: Մեկ անձ զոհվել է: Բուժօգնության է դիմել 8 քաղաքացի, որից 3-ը տեղափոխվել է Երևան, 1 անձ բուժում է ստանում Ստեփանավանի բժշկական կենտրոնում։ Մյուս քաղաքացիները ստացել են առաջին բուժօգնությունն ու դուրս գրվել հիվանդանոցից։

Ներկա պահին տարհանված քաղաքացիներն ապահովված են կեցության վայրերով։ 29 քաղաքացի տեղավորվել է հյուրանոցներում, 13-ը՝ հարազատների բնակարաններում: Տարհանված քաղաքացիներից 6-ը անչափահաս երեխաներ են։

Բոլոր ընտանիքներն ապահովված են սննդով և հիգիենիկ անհրաժեշտ պարագաներով, ըստ անհրաժեշտության՝ նաև դեղորայքով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում

22:39 08.02.2025

Հայկական անկյան պաշտոնական բացումը «Քատարա» մշակութային հիմնադրամում

«Քատարա» մշակութային հիմնադրամը այսօր հանդիսավոր կերպով բացեց հայկական մշակութային անկյունը` այսպիսով ևս մեկ անգամ ամրապնդելով երկու ժողովուրդների միջև մշակութային կապերը։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, հայկական պատվիրակության այլ անդամներ, Կատարում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանը, ինչպես նաև պաշտոնական և մշակութային ոլորտի ներկայացուցիչներ։ Հայկական […] ...

Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրա

22:24 08.02.2025

Իսրայելը հարձակվել է Լիբանանում «Հեզբոլլահի» գրոհայինների վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել «Հըզբոլլահի» գրոհայիններին, որոնք գործում են Լիբանանի Բեքաա հովտի «զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտում»: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Գերատեսչությունը հավելել է, որ «այս վայրում գործունեությունը լուրջ խախտում է Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարի մասին համաձայնագրերի»: «Իսրայելական բանակը կշարունակի գործել՝ համաձայն հրադադարի պայմանավորվածությունների՝ վերացնելու Իսրայելի […] ...

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։

22:13 08.02.2025

Արարատ Միրզոյանը ԵԽ նախկին ԳՔ, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է ՀՀ Պատվո շքանշանով։

Նորվեգիա պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ։ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը Թյորնբորն Յագլանդին պարգևատրել է Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով։ Պարգևատրման արարողությանը նախարար Միրզոյանը նշել է. «Ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հանձնել այս Շքանշանը։ Սա նշան […] ...

SHANTNEWS

22:00 08.02.2025

SHANTNEWS

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

21:52 08.02.2025

Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեներում ջուր չի լինի

Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 8/9-ին․ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 8-ին ժամը 19:30-ից մինչև փետրվարի 9-ը 01:00-ն կդադարեցվի Արաբկիր 21, 25, 37 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Արարատ-Արմենիան մեկ օրում երկու պարտություն է կրել

21:35 08.02.2025

Արարատ-Արմենիան մեկ օրում երկու պարտություն է կրել

Կիպրոսում ուսումնամարզական հավաքի երկրորդ շաբաթվա շրջանակում Հայաստանի գործող գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր՝ փետրվարի 8-ին երկու ընկերական հանդիպում է անցկացրել՝ պարտվելով երկու խաղում էլ։ Այս մասին հաղորդում է Arm Sport-ը: Վարդան Մինասյանի գլխավորած թիմը առաջին խաղում 1:2 հաշվով զիջեց լիտվական «Կաունո Ժալգիրիսին», Օրվա երկրորդ խաղում «Արարատ-Արմենիան» գոլառատ խաղում 3:4 հաշվով պարտվեց դանիական «Լյունգբյուին»։ ...

BACK_TO_TOP