16:00 08.02.2025
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է անհապաղ կասեցնել Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի (FECOFOOT) և Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (PFF) գործունեությունը, հայտնում է կազմակերպության կայքը, փոխանցում է Armsport-ը:
Հայտարարության համաձայն, Կոնգոյի ֆուտբոլային ասոցիացիայի գործունեությունը դադարեցվել է երրորդ կողմերի միջամտության պատճառով։ Որոշումն ընդունվել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի հետ համատեղ։ Սանկցիաները կհանվեն, երբ ասոցիացիան վերականգնի վերահսկողությունը իր կենտրոնակայանի, տեխնիկական կենտրոնի և այլ օբյեկտների նկատմամբ։
Պակիստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությունը դադարեցվել է այն բանից հետո, երբ կազմակերպությունը հրաժարվել է ընդունել վերանայված սահմանադրությունը, որը պետք է ապահովեր արդար ընտրություններ։ Սանկցիաները կհանվեն այն բանից հետո, երբ ՖԻՖԱ-ի և Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի առաջարկած տարբերակը կստանա կազմակերպության կոնգրեսի հավանությունը։
21:00 08.02.2025
Բաքվի շինծու դատավարությունը, միջազգային իրավունքն ու պրակտիկան. Սիրանուշ Սահակյանի հարցազրույցըԲաքվում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների շինծու դատավարությունը, իսկ այդ ընթացքում սահմանին հանդիպում են Հայաստանի ու Ադրբեջանի գերիների, պատանդների, անհետ կորածների հարցերով հանձնաժողովները։ Ի՞նչ եզրակացնել այս ամենից։ Այս ու այլ հարցերի անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ «Հեռանկարում»։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...
20:52 08.02.2025
Արփինե Սարգսյանը ներկա է եղել ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցներինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 7-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Սարգսյանը հետևել է ՆԳՆ նորաստեղծ կրթահամալիրի անձնակազմի համալրման գործընթացի հարցազրույցի փուլին: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ «Հանձնաժողովների նախագահները Արփինե Սարգսյանին են ներկայացրել հարցազրույցի անցկացման ընթացակարգը, թեկնածուների ընտրության չափանիշներն ու գնահատման մեխանիզմները։ Հարցազրույցն անցկացնող հանձնաժողովների կազմում ընդգրկված են Ներքին գործերի նախարարության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […] ...
20:45 08.02.2025
Ավտոբուսով վերադարձա կեցավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և նշել որ կեցավայր է վերադարձել ավտոբուսով։ ...
20:38 08.02.2025
Սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համարՓետրվարի 8-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը վերոնշյալ տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել Շինուհայր-Տաթև-Աղվանի ավտոճանապարհով։ ...
20:30 08.02.2025
ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրըԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի […] ...
20:20 08.02.2025
Ynet. Նեթանյահուն հրամայել է պատվիրակություն ուղարկել Կատար Գազայի հարցով բանակցությունների համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իսրայելական պատվիրակությանը Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն, վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ այս շաբաթ հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, կանցկացնի կառավարության նիստ՝ նվիրված Գազայից պատանդներին ազատելու գործարքի երկրորդ փուլի բանակցություններին։ ...