14:55 08.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» տանող ավտոճանապարհը կցորդիչով բեռնատարների համար փակ է մինչև խցանումների վերանալը։
Լծեն-Տաթև-Կապան ավտոճանապարհը միակողմանի երթևեկելի է։
Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները։
Ջուջևան-Ոսկեպար ավտոճանապարհին, Դիլիջանի ոլորաններում և Նորաշեն «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից), Հրազդանի տարածաշրջանում և Գավառ քաղաքում տեղում է ձյուն։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։
20:45 08.02.2025
Ավտոբուսով վերադարձա կեցավայր․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ և նշել որ կեցավայր է վերադարձել ավտոբուսով։ ...
20:30 08.02.2025
ՀԱՄԱՍ-ը սպառնում է խափանել Գազայում հրադադարի համաձայնագիրըԻսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը վտանգված է։ Այս մասին Agence France-Presse-ին հայտնել է Պաղեստինյան շարժման քաղբյուրոյի անդամ Բասեմ Նաիմը։ Նրա խոսքով՝ գործարքը «վտանգված է» և «կարող է ձախողվել»։ Ինչպես նշում է Agence France-Presse-ը, կողմերը դեռ չեն սկսել բանակցությունները Գազայի հատվածում հրադադարի հաստատման համաձայնագրի երկրորդ փուլի շուրջ, որը պետք է սկսվեր փետրվարի […] ...
20:20 08.02.2025
Ynet. Նեթանյահուն հրամայել է պատվիրակություն ուղարկել Կատար Գազայի հարցով բանակցությունների համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է իսրայելական պատվիրակությանը Կատար՝ քննարկելու Գազայում հրադադարի համաձայնագրի տեխնիկական մանրամասները։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ հղում անելով աղբյուրին։ Ըստ հաղորդման՝ Նեթանյահուն, վերադառնալով ԱՄՆ-ից, որտեղ այս շաբաթ հանդիպել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ, կանցկացնի կառավարության նիստ՝ նվիրված Գազայից պատանդներին ազատելու գործարքի երկրորդ փուլի բանակցություններին։ ...
20:12 08.02.2025
Փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսներըԱրարատ քաղաքի համայնքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է․ «Արարատ համայնքի հարգելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ փետրվարի 10-ից կգործարկվեն Արարատի համայնքապետարանի կողմից տրամադրվող անվճար ուսանողական ավտոբուսները՝ հետևյալ երթուղիով և գրաֆիկով. Արարատ քաղաքի ուսանողների տեղափոխում հետևյալ երթուղով և գրաֆիկով` Ժամը՝ 7։00-ին, ք. Արարատ-ՈԿՖ բանավան – ք. Երևան / մետրոյի Գործարանային կայարան։ Ժամը` 15։30-ին, ք.Երևան […] ...
20:05 08.02.2025
Աննա Հակոբյանը շրջայց է կատարել «Քատարա» մշակութային գյուղակումԱյսօր ՀՀ վարչապետի տիկին և «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը հայկական պատվիրակության հետ միասին շրջայց կատարեց Կատարի մայրաքաղաք Դոհայում գտնվող «Քատարա» մշակութային գյուղակում (Katara Cultural Village)՝ ծանոթանալու հիմնադրամի կրթական, մշակութային, հետազոտական և սոցիալական ծրագրերին։ Տիկին Հակոբյանին ուղեկցում էին հիմնադրամի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները՝ գլխավոր տնօրեն Խալիդ ալ Սուլաիթիի գլխավորությամբ, ովքեր ներկայացրեցին տարբեր բաժինների հիմնական […] ...