Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 02 2025
  • $
    396.76
  • RUBLE
    4.10
  • 411.80
WEATHER
+3.09 oC

Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը

13:16 08.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը փետրվարի 7-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել են Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ԵԽ մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումերի և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը, ԵԽ «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության կայուն և կառուցողական համագործակցությունը՝ ընդգծելով ԵԽ ծրագրերի դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության տարբեր ոլորտների զարգացման գործում։

Պաշտպանը պատվիրակությանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի կարևոր ուղղությունները: Քննարկվել են զինված ուժերում, բռնի տեղահանված, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները, անդրադարձ է կատարվել ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումներին:

Իր հերթին, Լիլյա Գրետարսդոտիրը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

Հանդիպման ավարտին կողմերը նախանշել են համագործակցությունն ընդլայնելու ուղղությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը քննադատել է ԵՄ-ին Ուկրաինային աջակցելու համար

18:53 08.02.2025

Օրբանը քննադատել է ԵՄ-ին Ուկրաինային աջակցելու համար

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սուր քննադատության է ենթարկել Ուկրաինային աջակցելու Եվրամիության քաղաքականությունը։ «Մենք մեր փողերը ներդնում ենք Ուկրաինայում՝ անհույս պատերազմի մեջ, և Եվրոպան ողողված է անօրինական ներգաղթյալներով: Բրյուսելն իր դռները բացել է անօրինական ներգաղթյալների համար»,-ասել է նա շաբաթ օրը՝ ելույթ ունենալով Մադրիդում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ազգայնական կարգախոսներով և ԵՄ միգրացիոն քաղաքականության […] ...

Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար

18:45 08.02.2025

Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար

Ինչպե՞ս ձեռք բերել 11,400,000 ՀՀ դրամ արժողությամբ տրակտոր՝ վճարելով ընդամենը 20% կանխավճար և պետության աջակցությամբ խնայելով 3,900,000 ՀՀ դրամ: Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացնում է Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ձեռք բերել նոր տեխնիկա՝ մատչելի պայմաններով, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ mineconomy.am կայքում:   ...

Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության կազմը

18:37 08.02.2025

Լիբանանի նախագահը հաստատել է 24 նախարարներից կազմված նոր կառավարության կազմը

Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հաստատել է հանրապետության նոր կառավարության կազմը՝ վարչապետ Նաֆավ Սալամի գլխավորությամբ։ Այս մասին ասված է նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ։ Կառավարության կաբինետը, որը պետք է Լիբանանը դուրս բերի տնտեսական սուր ճգնաժամից և հաղթահարի Իսրայելի գործողությունների կործանարար հետևանքները, ներառում է 24 նախարարներ, որոնք հավասարապես ներկայացնում են երկրի քրիստոնյա և մահմեդական համայնքները։ Հանրապետության նախագահը հրամանագիր […] ...

Թբիլիսին ԵՀ-ում վրացական օրենքների քննադատությունն անվանել է կեղծավորություն

18:28 08.02.2025

Թբիլիսին ԵՀ-ում վրացական օրենքների քննադատությունն անվանել է կեղծավորություն

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին կեղծավոր է անվանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսի հայտարարությունը, որում նրանք քննադատել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության օրենքները։ Ավելի վաղ Կալլասը և Կոսը հրապարակել էին համատեղ հայտարարություն, որում նշել էին, որ Վրաստանը լրջորեն հեռացել է ժողովրդավարական չափանիշներից և չի արդարացնում Եվրամիության ակնկալիքները։ Բողոքարկումը […] ...

«Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է

18:18 08.02.2025

«Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է

Փետրվարի 8-ին՝ ժամը 18:15-ի դրությամբ, Մեղրիի, Թալինի, Աբովյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ «Ջանգեր» կոչվող հատվածում, Աշոցքի, Սևանի և Արագածի տարածաշրջաններում բուք է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

18:13 08.02.2025

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ փետրվարի 7-ին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնում տեղի է ունեցել հանդիպում՝ տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ոլորտի համար կազմակերպվող ընթացիկ և նախատեսվող ծրագրերի ներկայացման նպատակով, տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ «Ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության ծրագրերի վարչության […] ...

BACK_TO_TOP